Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-247-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (23.05.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.05.13/50(1605) Հոդ.587
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
16.04.2020
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
11.05.2020
Дата вступления в силу
23.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի ապրիլի 16-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի 1-ին հավելվածի աղյուսակը՝

 

1)

«Ինքնավար մարմնի նախագահ

14.00»

 

տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ

12.50».

 
2)

«Դատախազություն»

 

 

տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

 

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող վարչության պետ

10.00

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազ

9.00»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. մայիսի 11

Երևան

ՀՕ-247-Ն