Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-229-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (07.05.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.05.06/47(1602) Հոդ.542
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
16.04.2020
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
29.04.2020
Дата вступления в силу
07.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

   

Ընդունված է 2020 թվականի ապրիլի 16-ին

  

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական նպաստների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ, 8-րդ մասերը, ինչպես նաև 26-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

       

Հոդված 2. Սույն Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է այն դեպքերի վրա, երբ երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է 2020 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո:

          

Հոդված 3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը սոցիալական աջակցության բնագավառում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ ընտանեկան դրամագլխի սպասարկման պայմանագիր կնքած բանկում նոր ծնված երեխայի անվամբ բացված հատուկ հաշվին մուտքագրված գումարները (մնացորդները) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի դիմումի հիման վրա կարող են տնօրինվել նաև միանվագ կարգով:

               

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

         

2020թ. ապրիլի 29

Երևան

ՀՕ-229-Ն