Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-209-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (02.05.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.04.22/43(1598) Հոդ.479
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
25.03.2020
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
19.04.2020
Дата вступления в силу
02.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի մարտի 25-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 38.2-38.4-րդ կետերով.

«38.2. Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար նախկին դատավորի կողմից ներկայացված դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ստուգման համար

բազային տուրքի քսանապատիկի չափով

38.3. Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով ներկայացված դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ստուգման համար

բազային տուրքի քսանապատիկի չափով

38.4. Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով ներկայացված դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ստուգման համար

բազային տուրքի քսանապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. ապրիլի 19

Երևան

ՀՕ-209-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան