Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 15
Տիպ
Կարգադրություն
Тип
Исходный акт (23.05.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 09.03.2020
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
17.05.2017
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
17.05.2017
Дата вступления в силу
23.05.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

17 մայիսի 2017 թվականի

թիվ 15

քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապրանքների միասնական շուկայի ձևավորման մասով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 4-րդ հոդվածի, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների ու բժշկական արտադրատեսակների ընդհանուր շուկաների ձևավորման մասով «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքների ու կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի իրագործման նպատակով, հաշվի առնելով «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 22-րդ կետը և նկատի ունենալով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մարդկանց կյանքի և առողջության, շրջակա միջավայրի պահպանման, կենդանիների և բույսերի կյանքի ու առողջության, սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունների կանխարգելման համար դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների անվտանգության, արդյունավետության և որակի երաշխիքի ապահովման համար պայմանների ստեղծման գործում հետաքրքրվածությունը՝

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների հետ համատեղ ապահովել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների ընդհանուր շուկաների կարգավորման հարցերին առնչվող ակտերի նախապատրաստումն ու 2017-2019 թվականներին դրանց ընդունումը՝ հավելվածի համաձայն սահմանված ցանկով:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

Հավելվածներ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 09 մարտի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան