Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-191-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (24.04.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.04.17/42(1597) Հոդ.445
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
25.03.2020
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
09.04.2020
Дата вступления в силу
24.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի մարտի 25-ին

 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 35-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 25-րդ կետից հանել «, ինչպես նաև դատարանում» բառերը․

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 25.1-ին կետով․

«25.1) օրենքով նախատեսված դեպքերում որպես համայնքի ներկայացուցիչ հանդես է գալիս դատարանում, ինչպես նաև իր իրավասության սահմաններում տալիս է դատարանում հանդես գալու լիազորագրեր.»:

 

Հոդված 2. Օրենքի 57-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով․

«5.1. Համայնքի ղեկավարի տեղակալն օրենքով նախատեսված դեպքերում որպես համայնքի ներկայացուցիչ հանդես է գալիս դատարանում, ինչպես նաև իր իրավասության սահմաններում տալիս է դատարանում հանդես գալու լիազորագրեր:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. ապրիլի 9

Երևան

ՀՕ-191-Ն