Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-161-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (31.03.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.03.31/29(1584).1 Հոդ.348.2
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
31.03.2020
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
31.03.2020
Дата вступления в силу
31.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի մարտի 31-ին

 

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-176-Ն օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) արտակարգ դրության ժամանակ՝ օրենքով սահմանված նպատակներով, դեպքերում, ծավալով և արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգին համապատասխան:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո` անմիջապես:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. մարտի 31

Երևան

ՀՕ-161-Ն