Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-60-Ն
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.04.2020-31.12.2020)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2019.06.19/39(1492) Հոդ.498
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
03.06.2019
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
13.06.2019
Дата вступления в силу
29.06.2019
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի հունիսի 3-ին

 

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀO-120-Ն օրենքի (այuուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածի 2-րդ մասում ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով.

«10.

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2523 ծածկագրին դասվող ցեմենտի (բացառությամբ 2523210000, 2523100000 ծածկագրերի) «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծում

 ԿՄ»:

     

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն պահանջը չի տարածվում օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 4-րդ բաժնի 10-րդ կետով նախատեսված դեպքի վրա:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և գործում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:

(3-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-159-Ն)

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2019 թ. հունիսի 13

Երևան

ՀՕ-60-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.03.2020, ՀՕ-159-Ն 01.04.2020, ՀՕ-60-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան