Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-165-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (02.04.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.04.01/31(1586) Հոդ.373
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
31.03.2020
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
01.04.2020
Дата вступления в силу
02.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի մարտի 31-ին

 

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 25-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «կամ այլ կապի» բառերից հետո լրացնել «, ներառյալ` էլեկտրոնային փոստի, ծրագրային և հավելվածային հարթակների (այդ թվում` բջջային հավելվածների)» բառերով.

2) 1-ին մասի երկրորդ պարբերության վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․«Նման նիստը հեռակա (հարցման) կարգով անցկացված նիստ չի համարվում, իսկ այդպիսի նիստում ընդունված որոշումները չեն համարվում հեռակա քվեարկության (հարցման) միջոցով ընդունված։»:

 

Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասը «կամ կապի այլ» բառերից հետո լրացնել «, ներառյալ` էլեկտրոնային փոստի, ծրագրային և հավելվածային հարթակների (այդ թվում` բջջային հավելվածների)» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. ապրիլի 1

Երևան

ՀՕ-165-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան