ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի մարտի 4-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 169.19-րդ հոդվածի 1-ին մասը «բնապահպանական մարմնին» բառերից հետո լրացնել «և բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 201.3-րդ, 201.4-րդ հոդվածների 1-ին մասերի «բնապահպանության բնագավառի» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի ոլորտի» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի «բնապահպանության ոլորտում լիազորված մարմնի տեսուչները» բառերը փոխարինել «սույն Օրենսգրքի 242-րդ հոդվածով սահմանված մարմնի տեսուչները» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի ամբողջ տեքստում «բնապահպանական օրենսդրության» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի օրենսդրության» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. մարտի 19 Երևան ՀՕ-110-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|