Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-13-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (22.02.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.02.12/11(1566) Հոդ.63
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
21.01.2020
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
07.02.2020
Дата вступления в силу
22.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի հունվարի 21-ին

 

«ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-207-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 7-րդ մասի «մարմնին հանձնված գույքը» բառերը փոխարինել «մարմնի համար ձեռք բերված գույքը և այն հանձնել պետական այլ մարմնին կամ Կառավարությանը» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը «կառուցվածքում» բառից առաջ լրացնել «մարմնի» բառով:

 

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի «քաղաքացիական ծառայող համարվող աշխատակազմի ղեկավարը,» բառերը հանել, իսկ «աշխատակազմի քարտուղարը» բառերը փոխարինել «աշխատակազմի գլխավոր քարտուղարը» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «ստորաբաժանումների» բառից հետո լրացնել «ստեղծման,» բառով.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Կառուցվածքային փոփոխություն իրականացվում է համապատասխանաբար պետական մարմնի կանոնադրության փոփոխությամբ պայմանավորված գործառույթների փոփոխության, ինչպես նաև պետական մարմնի հաստիքների առավելագույն քանակի կրճատման և (կամ) կառուցվածքային ստորաբաժանումների թվաքանակի կրճատման դեպքերում:»:

 

Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, իսկ տեսչական մարմինների դեպքում` Կառավարության որոշմամբ» բառերը:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

    

2020 թ. փետրվարի 7

Երևան

ՀՕ-13-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան