Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-48-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (22.02.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.02.19/12(1567) Հոդ.98
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
21.01.2020
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
07.02.2020
Дата вступления в силу
22.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի հունվարի 21-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական կառավարչական հիմնարկների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-247 օրենքում (այսուհետ՝ Օրենք)՝

1) վերնագրի «Պետական» բառը փոխարինել «Համայնքային» բառով.

2) 1-ին հոդվածից հանել «պետական կառավարչական հիմնարկների (այսուհետ` հիմնարկ) և» բառերը.

3) «համայնքային կառավարչական հիմնարկների» բառերից հետո լրացնել «(այսուհետ` հիմնարկ)» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի երկրորդ նախադասությունից հանել «Համայնքային կառավարչական հիմնարկների մասով» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հիմնարկն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է, որն ստեղծվում է տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման և քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցության ապահովման նպատակով:».

2) 2-րդ մասի «Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «համայնքի» բառով.

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «3. Հիմնարկն ունի անվանում, որը ներառում է մարզի, համայնքի անվանումը, ինչպես նաև համայնքապետարանի (Երևանի դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմ բառերը:».

4) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունում «վարչական» բառը փոխարինել «իրավական» բառով, իսկ երրորդ պարբերությունից հանել «պետական» բառը:

 

Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերից հանել «պետական կամ» բառերը, իսկ 3-րդ մասից՝ «, բացառությամբ դիվանագիտական և հյուպատոսական մարմինների» բառերը:

 

Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հիմնարկի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է համայնքը:»:

 

Հոդված 7. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հիմնարկի հիմնադիրը համայնքն է:».

2) 2-րդ մասի երրորդ նախադասությունն ուժը կորցրած ճանաչել.

3) 3-րդ մասի «կառավարության սահմանած» բառերը փոխարինել «օրենքով սահմանված» բառերով.

4) 4-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հիմնարկի կանոնադրությունը հաստատում է հիմնադիրը:»:

 

Հոդված 8. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հիմնարկի կառուցվածքը հաստատում է նրա հիմնադիրը:».

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հիմնարկի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է հիմնարկի առանձին գործառույթները կամ դրանց մի մասը և հանդես է գալիս համայնքի անունից: Միայն օրենսդրությամբ կամ հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի համայնքի անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:».

3) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 9. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հիմնարկի կառավարումն իրականացնում է հիմնադիրը:

Համայնքային կառավարչական հիմնարկի ղեկավարումն իրականացվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 33-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:».

2) 2-րդ և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 10. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) սահմանում է հիմնարկի գործունեության հիմնական ուղղությունները.».

2) 1-ին մասի «ե» և «ը» կետերն ուժը կորցրած ճանաչել.

3) 1-ին մասի «ժ» կետը «պետական» բառից հետո լրացնել «կամ համայնքային» բառերով.

4) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 11. Օրենքի 12-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 12. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) վերնագրի և ամբողջ տեքստի «հիմնարկի աշխատակազմի ղեկավարը» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «հիմնարկի աշխատակազմի քարտուղարը» բառերով, իսկ «պետական մարմնի» բառը՝ «համայնքի» բառով.

2) 1-ին մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

3) 3-րդ մասի երկրորդ պարբերությունը «պետությանը» բառից առաջ լրացնել «համայնքին կամ» բառերով.

4) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Հիմնարկի աշխատակազմի քարտուղարի բացակայության դեպքում նրան փոխարինելու հարցը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով:»:

 

Հոդված 13. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) վերնագրի «ղեկավարի» բառը փոխարինել «քարտուղարի» բառով.

2) 1-ին և 2-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 14. Օրենքի 15-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 15. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը և 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 16. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հիմնարկի գործունեությունը դադարում է հիմնադրի որոշմամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Հիմնարկի գործունեությունը դադարեցված է համարվում դրա վերաբերյալ հիմնադրի որոշումն ուժի մեջ մտնելուց երկու ամիս հետո, եթե այդ որոշմամբ ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

Հիմնարկի գործունեությունը կարող է դադարեցվել, եթե օրենքով սահմանված կարգով տվյալ համայնքը վերակազմակերպվում է որպես այլ վարչատարածքային միավոր: Գործունեությունը դադարեցրած համայնքային կառավարչական հիմնարկի քաղաքացիական իրավունքները և պարտականությունները փոխանցվում են վերակազմակերպված համայնքին:»:

 

Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

    

2020 թ. փետրվարի 7

Երևան

ՀՕ-48-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան