Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-65-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (22.02.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.02.12/11(1566) Հոդ.115
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
21.01.2020
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
07.02.2020
Дата вступления в силу
22.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի հունվարի 21-ին

 

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սոցիալական աջակցության մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-231-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում «լիազորած պետական կառավարման մարմնի և գործադիր իշխանության տարածքային կառավարման մարմնի ստորաբաժանումներ» բառերը փոխարինել «լիազորած պետական մարմնի և տարածքային կառավարման պետական մարմնի տարածքային ստորաբաժանումներ» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի վերնագրում «պետական կառավարման մարմնի» բառերը փոխարինել «պետական մարմնի» բառերով, իսկ 1-ին մասում «պետական կառավարման մարմինը» բառերը՝ «պետական մարմինը» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 11-րդ, 13-րդ կետերում, 25-րդ հոդվածի 6-9-րդ, 11-րդ մասերում, 26-րդ հոդվածի 2-րդ մասում, 30-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերում, 31-րդ հոդվածի 1-ին մասում, 35-րդ հոդվածի 2-րդ մասում, 36.1-ին հոդվածի 1-ին և 3-րդ մասերում, 36.2-րդ հոդվածի 1-ին մասում, 37-րդ հոդվածի 2-րդ մասում, 40-րդ հոդվածի վերնագրում, 1-ին, 2-րդ և 9-րդ մասերում, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում և 46-րդ հոդվածի 6-րդ մասում «պետական մարմնի աշխատակազմում» բառերը փոխարինել «պետական մարմնում» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 36.2-րդ հոդվածի 3-րդ մասում «պետական կառավարման մարմնի» բառերը փոխարինել «պետական մարմնի» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մասում «Պետական կառավարման» բառերը փոխարինել «Պետական մարմինները» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 42-րդ հոդվածի 4-րդ մասում «Պետական կառավարման» բառերը փոխարինել «Պետական մարմինները» բառերով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

    

2020 թ. փետրվարի 7

Երևան

ՀՕ-65-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան