Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-64-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (22.02.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.02.12/11(1566) Հոդ.114
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
21.01.2020
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
07.02.2020
Дата вступления в силу
22.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի հունվարի 21-ին

 

«ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» 2018 թվականի հունիսի 13-ի ՀՕ-336-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասից հանել «դատական ծառայության և» և «դատական ծառայողների և» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետից հանել «դատական ծառայության և» բառերը, իսկ 13-րդ կետից՝ «դատական ծառայողների և» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասից հանել «դատական ծառայությունը,» բառերը, իսկ 2-րդ մասից՝ «ծառայողների և դատական» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի վերնագրից և 1-ին մասից հանել «ծառայության և դատական» բառերը:

 

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) վերնագրից հանել «ծառայության և դատական» բառերը.

2) 1-ին և 2-րդ մասերի «դատավորին կցվող դատական ծառայողների» բառերը փոխարինել «դատավորի օգնականի» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասում՝

1) 2-րդ կետի «դատական ծառայության և» բառերը հանել.

2) 3-րդ կետի «Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների դատական ծառայողներին և» բառերը հանել.

3) 4-րդ և 6-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 7. Օրենքի 2-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 8. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասից հանել «հատուկ» բառը :

 

Հոդված 9. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «դատական ծառայողների և այլ» բառերը:

 

Հոդված 10. Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասից հանել «դատական ծառայողի,» բառերը:

 

Հոդված 11. Օրենքի 77-րդ հոդվածում՝

1) 8-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Դատական դեպարտամենտում կառուցվածքային փոփոխությունների իրականացման արդյունքում դատական կարգադրիչների ծառայության նոր պաշտոն առաջանալու դեպքում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է Բարձրագույն դատական խորհրդի կողմից Դատական դեպարտամենտի կառուցվածքը հաստատելուց հետո՝ երկամսյա ժամկետում, տվյալ պաշտոնում նշանակելու այն դատական կարգադրիչին, որը՝

1) բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրով կամ սույն օրենքի 48-րդ հոդվածով սահմանված պահանջները.

2) այդ մասին տվել է գրավոր համաձայնություն:».

2) 8-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «դատական ծառայողի կամ» բառերը:

 

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

    

2020 թ. փետրվարի 7

Երևան

ՀՕ-64-Ն