ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2019 թվականի դեկտեմբերի 12-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 55-57-րդ կետերով.
«55. |
սնանկության կառավարչի որակավորման ստուգման համար |
բազային տուրքի
30-ապատիկի չափով |
56. |
սնանկության կառավարչի հաշվառման համար |
բազային տուրքի
10-ապատիկի չափով
|
57. |
«Սնանկության մասին» օրենքով նախատեսված հատուկ համակարգչային ծրագրի միջոցով սպասարկման համար (յուրաքանչյուր տարվա համար) |
բազային տուրքի
50-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 15-ից:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2019 թ. դեկտեմբերի 26 Երևան ՀՕ-299-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|