Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-253-Ն
Տիպ
Օրենք
Тип
Ինկորպորացիա (21.12.2019-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.12.11/88(1541) Հոդ.1159
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
14.11.2019
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
09.12.2019
Дата вступления в силу
21.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի նոյեմբերի 14-ին

 

«ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-207-Ն օրենքում (այսուհետ՝ Օրենք) «մարզպետարան» և «մարզպետարաններ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «մարզպետի աշխատակազմ» և «մարզպետների աշխատակազմեր» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Մարզպետի աշխատակազմի անվանումը ներառում է համապատասխան մարզի անվանումը և մարզպետի աշխատակազմ բառերը:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

    

2019 թ. դեկտեմբերի 9

Երևան

ՀՕ-253-Ն