ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2019 թվականի նոյեմբերի 14-ին
«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ապրանքային նշանների մասին» 2010 թվականի ապրիլի 29-ի ՀՕ-59-Ն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան և օտարերկրյա կազմակերպությունների հետ կնքած պայմանագրերի շրջանակներում պետական լիազոր մարմինն իրականացնում է ապրանքային նշանների փորձաքննություն: Այդ պայմանագրերի շրջանակներում գոյացած միջոցներն ուղղվում են պետական բյուջե:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գանձապետարանում պետական լիազոր մարմնի համար բացված արտաբյուջետային հաշվին առկա արտաբյուջետային միջոցները մուտքագրվում են պետական բյուջե` որպես ազատ մնացորդ:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն օրենքով սահմանված կարգով բացված արտաբյուջետային միջոցների հաշվին իրականացվող և Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված արտաբյուջետային ծրագրերը, միջոցառումները, դրանց հետ կապված եկամուտները և ծախսերը համարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի համապատասխան ծրագրեր, միջոցառումներ, եկամուտներ և ծախսեր: Ընդ որում, սույն հոդվածով նախատեսված միջոցների հաշվին ծախսերը ֆինանսավորվում են բացառապես համապատասխան մուտքերի սահմաններում և դրանց հաշվին:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2019 թ. դեկտեմբերի 3 Երևան ՀՕ-236-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|