Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-189-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (21.11.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.11.20/82(1535) Հոդ.1027
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
23.10.2019
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
13.11.2019
Дата вступления в силу
21.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի հոկտեմբերի 23-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «ըստ տարածքային ընդդատության» բառերից հետո լրացնել «կամ ըստ ենթակայության» բառերով, իսկ «եթե համաձայն չէ գործի տարածքային ընդդատությանը» բառերից հետո՝ «կամ ենթակայությանը» բառերով.

2) 2-րդ մասը «ընդդատությունը» բառից հետո լրացնել «կամ ենթակայությունը» բառերով.

3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սույն հոդվածով սահմանված կարգը կիրառվում է նաև վարչական կամ սնանկության դատարանի կողմից համապատասխանաբար վերահասցեագրված հայցադիմումի կամ հանձնված գործի նկատմամբ:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

    

2019 թ. նոյեմբերի 13

Երևան

ՀՕ-189-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան