Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-177-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (19.10.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.10.09/70(1523).1 Հոդ.915.3
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
13.09.2019
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
08.10.2019
Дата вступления в силу
19.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի սեպտեմբերի 13-ին

 

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-249-Ն օրենքի 34-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «Հանձնաժողովի» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով)» բառերով, երկրորդ «սույն» բառը՝ ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական» բառերով, «նախագահ» բառը՝ «նախագահին» բառով, իսկ «պաշտոնավարման» բառը հանել.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Հանձնաժողովի առաջին կազմի անդամների լիազորություններն օրենքով սահմանված կարգով դադարելու կամ դադարեցվելու դեպքում Հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունի Կառավարությունը, իսկ Հանձնաժողովի մյուս անդամների թափուր պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունք ունեն հաջորդաբար՝ Կառավարությունը, Ազգային ժողովի կառավարող խմբակցությունը և Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունը:».

3) 3-րդ մասի «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի» բառերը փոխարինել «Հանձնաժողովի» բառով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2019 թ. հոկտեմբերի 8

Երևան

ՀՕ-177-Ն