Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-154-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (05.10.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.10.04/68(1521) Հոդ.871
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
10.09.2019
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
30.09.2019
Дата вступления в силу
05.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի սեպտեմբերի 10-ին

 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետից հանել «և ոչ առևտրային կազմակերպությունների» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի առաջին նախադասությունը «ղեկավարներին» բառից հետո լրացնել «, բացառությամբ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների, որոնք նշանակվում են մրցույթի արդյունքներով: Համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված մարմինը:» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2019 թ. սեպտեմբերի 30

Երևան

ՀՕ-154-Ն