Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-150-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.10.04/68(1521) Հոդ.867
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
10.09.2019
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
30.09.2019
Дата вступления в силу
01.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի սեպտեմբերի 10-ին

 

«ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» 2002 թվականի հունիսի 4-ի ՀՕ-374-Ն օրենքի 5.1-ին հոդվածի երկրորդ պարբերության «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) յուրաքանչյուր ամսվա ընթացքում մատակարարված ոռոգման ջրի դիմաց վճարը կատարել ընկերության համապատասխան հաշվին գումարի՝ բանկային, փոստային կամ այլ փոխանցման ձևով մուտքագրման եղանակով, մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 15-ը:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2019 թ. սեպտեմբերի 30

Երևան

ՀՕ-150-Ն