Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-156-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (05.10.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.10.04/68(1521) Հոդ.873
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
16.09.2019
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
30.09.2019
Дата вступления в силу
05.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի սեպտեմբերի 16-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» 2009 թվականի հունիսի 11-ի ՀՕ-158 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.1-ին հոդվածով.

 

 «Հոդված 28.1. Պետական ծառայողի արձակուրդը

 

1. Պետական ծառայողն ունի ամենամյա նվազագույն և ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք:

2. Պետական ծառայողի ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 20 աշխատանքային օր է, իսկ լրացուցիչ արձակուրդի տևողությունը` չորս աշխատանքային օր:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2019 թ. սեպտեմբերի 30

Երևան

ՀՕ-156-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան