Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-146-Ն
Տիպ
Օրենք
Тип
Ինկորպորացիա (01.01.2020-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.10.04/68(1521) Հոդ.863
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
10.09.2019
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
30.09.2019
Дата вступления в силу
01.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2019 թվականի սեպտեմբերի 10-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 63-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«63) հարկային գաղտնիք՝ հարկ վճարողի, հարկ վճարողի գործունեության վերաբերյալ հարկային մարմնի կամ հարկային ծառայողի ստացած ցանկացած տեղեկություն, բացառությամբ՝

ա. հարկ վճարողի կողմից կամ նրա համաձայնությամբ հրապարակված տեղեկությունների,

բ. հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկության,

գ. հարկ վճարողի կանոնադրության մեջ ներառվող տեղեկությունների,

դ. հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման և կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ տեղեկությունների,

ե. հարկ վճարողի կամ հարկ վճարողի գործունեության վերաբերյալ միջազգային կամ միջգերատեսչական պայմանագրերի (համաձայնագրերի) հիման վրա այլ պետությունների հարկային կամ մաքսային մարմիններ ներկայացվող տեղեկությունների` այդ մարմիններ ներկայացնելու դեպքում,

զ. հարկ վճարողի կողմից հաշվետու ամսվա ընթացքում աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա հայտարարագրված աշխատողների թվի վերաբերյալ տեղեկատվության,

է. միասնական հաշվի միջոցով մարված պարտավորությունների, ինչպես նաև միասնական հաշվի միջոցով չմարվող հարկերի, վճարների և պետական տուրքի գծով պարտավորությունների մարման վերաբերյալ տեղեկատվության,

ը. հարկ վճարողի հարկման համակարգի վերաբերյալ տեղեկատվության,

թ. Օրենսգրքի 308-րդ հոդվածով սահմանված և սույն կետում չնշված՝ հրապարակման ենթակա տեղեկությունների:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 380-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ կետով.

«13) հանրակրթական ուսումնական հաստատությունների աշխատանքային օրվա ընթացքում հանրակրթական ուսումնական հաստատությունների տարածքում այդ հաստատությունների սովորողներին և աշխատակիցներին սննդով ապահովում:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2019 թ. սեպտեմբերի 30

Երևան

ՀՕ-146-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան