ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2019 թվականի հուլիսի 9-ին
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2019 թ. հուլիսի 23 Երևան ՀՕ-140-Ն |
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 12-րդ հոդվածի «բ» ենթակետի համաձայն:
2. Հաշվետվությունն ընդգրկում է 2018 թվականի օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակահատված):
3. Հաշվետու ժամանակահատվածում գործողության մեջ է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-95-Ն օրենքը (այսուհետ` Ծրագիր): «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ «նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները) և «փոքր» օբյեկտները նոր ծրագրի մասն են վերջինիս ուժի մեջ մտնելու պահից»:
4. Հաշվետու ժամանակահատվածում Ծրագրում ընդգրկված օբյեկտներից մասնավորեցվել են ուղղակի ձևով երկու ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը և մեկ գույք, ինչպես նաև աճուրդով մասնավորեցվել են (գնորդների հետ պայմանագրեր են կնքվել) երկու ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը:
5. Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 213,229 մլն ՀՀ դրամ, որից ընկերությունների և գույքի մասնավորեցումից ստացված միջոցները՝ 179,413 մլն ՀՀ դրամ, նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները՝ 33,816 մլն ՀՀ դրամ:
6. Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 166,671 մլն ՀՀ դրամ:
7. Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-127-Ն և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-126-Ն օրենքների` 2018 թվականի ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ փոխանցվել է 46,558 մլն ՀՀ դրամ:
8. Կառավարության որոշումներով սահմանված կարգով յուրաքանչյուր մասնավորեցվող ընկերության և գույքի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև Պետական գույքի կառավարման կոմիտեի ինտերնետային կայքում հրապարակվել է համապատասխան տեղեկատվություն:
II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
1. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ, ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
9. Աճուրդով մասնավորեցման կատարողականը
Հաշվետու ժամանակահատվածում աճուրդով մասնավորեցվել են Ծրագրում ընդգրկված երկու ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը, որոնց մասին տեղեկությունները ներկայացված են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Հավելված 1-ում:
10. Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման կատարողականը
1) Հաշվետու ժամանակահատվածում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են Ծրագրում ընդգրկված երկու ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը և մեկ գույք:
2) Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված ընկերության մասին տեղեկությունը ներկայացված է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Հավելված 2-ում:
11. Մասնավորեցման գործարքների արդյունքում ստանձնած պարտավորությունների կատարողականը
1) Պետական գույքի մասնավորեցման պայմանագրերով 2018 թվականի ընթացքում ներդրումային, սոցիալական երաշխիքների ապահովման և այլ տիպի պարտավորություններ ստանձնել է 8 գնորդ:
2) Երեք գնորդի կողմից պայմանագրերով ստանձնած ներդրումային պարտավորությունները կազմել են 45 մլն ՀՀ դրամ և 100 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Սոցիալական երաշխիքների ապահովման մասով երկու գնորդ նախատեսել է ստեղծել 119 աշխատատեղ՝ 60 000 ՀՀ դրամ ամսական աշխատավարձով, չորս գնորդ ստանձնել է պրոֆիլի պահպանության պարտավորություններ:
3) Սոցիալական երաշխիքների ապահովման մասով պարտավորությունները կատարել է մեկ գնորդ՝ նախատեսված 20 աշխատատեղի (60 000 ՀՀ դրամ ամսական աշխատավարձով) փոխարեն ստեղծվել է 24 աշխատատեղ (73 000 ՀՀ դրամ ամսական աշխատավարձով)։
4) Երեք գնորդի ստանձնած՝ պրոֆիլի պահպանման պարտավորությունները կատարվել են:
5) Մասնավորեցման պայմանագրերով 2018 թվականի ընթացքում երեք գնորդի նախատեսած ներդրումային և մեկ գնորդի ստանձնած՝ պրոֆիլի պահպանման պարտավորությունները չեն կատարվել։
6) Մասնավորեցված օբյեկտների գնորդների կողմից հաշվետու ժամանակահատվածում կատարման ենթակա ներդրումային պարտավորությունների և սոցիալական երաշխիքների կատարման մասին տեղեկությունները, ըստ առանձին ընկերությունների և օբյեկտների, ներկայացված են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Հավելված 3-ում:
12. Ընկերությունների լուծարման գործընթացը
1) «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ծրագրում ընդգրկված ընկերությունները կարող են լուծարվել օրենսդրությամբ սահմանված դեպքերում։
2) «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքով սահմանված կարգով ընկերությունները չմասնավորեցվելու դեպքում Կառավարությունը կարող է որոշում ընդունել այդ ընկերությունների լուծարման մասին:
3) Հաշվետու ժամանակահատվածում լուծարման գործընթացում է եղել Ծրագրում ընդգրկված յոթ առևտրային կազմակերպություն:
4) Հաշվետու ժամանակահատվածում նշված կազմակերպություններից երեք կազմակերպության լուծարման գործընթացն ավարտվել է:
5) Հաշվետու ժամանակահատվածում նշված լուծարվող կազմակերպություններում մարվել է 14,188 մլն ՀՀ դրամ կրեդիտորական պարտք, որից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` 3,916 մլն ՀՀ դրամ, համայնքային բյուջե՝ 649,0 հազ. ՀՀ դրամ, աշխատավարձի գծով` 7,364 մլն ՀՀ դրամ, այլ կրեդիտորական պարտքի գծով՝ 2,259 մլն ՀՀ դրամ:
6) Ընկերությունների` հաշվետու ժամանակահատվածում լուծարման գործընթացում լինելու մասին տեղեկությունները ներկայացված են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Հավելված 4-ում:
2. «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ
13. «Փոքր» օբյեկտների մասնավորեցման կատարողականը
1) Հաշվետու ժամանակահատվածում «փոքր» օբյեկտ չի մասնավորեցվել:
2) Նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված պետական բյուջեի եկամուտները կազմել են 33,816 մլն ՀՀ դրամ:
Հավելված 1
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման
2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հաշվետու ժամանակահատվածում աճուրդով մասնավորեցված ընկերությունների մասին
Հ/Հ |
Ընկերության (պետական գույքի) անվանումը (ծածկագիրը` ըստ Ծրագրի) |
Գտնվելու վայրը |
Պետական կառավար-ման մարմնի անվանումը |
Կառավարու-թյան որոշման համարը, ամսաթիվը |
Աճուրդի անցկաց-ման ձևը |
Մեկնար-կային գինը (հազ. դրամ) |
Աճուրդի հաղթողի առաջար-կած գինը(հազ. դրամ) |
Ընկերության հաշվեկշռում ամրագրված պարտա-վորություն-ները (հազ. դրամ) |
Պայմա-նագրի կնքման ամսաթիվը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
1. |
«Վարդենիսի ստոմատո-լոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ (ծածկագիր` 90123) |
ՀՀ Գեղարքու-նիքի մարզ, ք.Վարդենիս, Երիտասար-դության փ. 15 |
ՀՀ Գեղարքու-նիքի մարզպե-տարան |
Կառավարու-թյան 2017 թվականի դեկտեմբերի 7-ի N 1562-Ա որոշում |
դասա-կան |
361,0 |
361,0 |
596.0 |
05.02.2018 թ. |
2 |
«Երառսպա-սարկում» ՓԲԸ (ծածկագիր` 74730) |
ք. Երևան, |
Պետական գույքի կառավար-ման կոմիտե |
Կառավարու-թյան 2017 թվականի դեկտեմբերի 7-ի N 1572-Ա որոշում |
դասա-կան |
17545,57 |
17545,57 |
2431,0 |
20.02.2018 թ. |
Հավելված 2
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման
2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հ/Հ |
Ընկերության (պետական գույքի) անվանումը, ծածկագիրը` ըստ Ծրագրի |
Գտնվելու վայրը |
Պետական կառա-վարման մարմինը |
Կառավա-րության որոշման համարը, ամսաթիվը |
Պետական գույքի գնա-հատված արժեքը (հազ. դրամ) |
Վաճառ-քի գինը (հազ. դրամ) |
Ընկե-րության հաշվե-կշռում ամրա-գրված պարտա-վորություն-ները (հազ. դրամ) |
Ներդրումային պարտավորու-թյունների և սոցիալական երաշխիքների մասին՝ ըստ մասնա-վորեցման պայմանագրի |
Գնորդը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
1 |
«Գեո-էկոնոմիկա» ՓԲԸ (ծածկագիր` 62130) |
ք. Երևան, Կոմիտասի 49 |
Պետական գույքի կառավար-ման կոմիտե |
Կառավա-րության 2018 թվականի փետրվարի 15-ի N 153-Ա որոշում |
200 |
200 |
63077,2 |
չկա |
Աշխատավո-րական կոլեկտիվ |
2 |
Տաշիրի կինոցանցի գույք (ծածկագիր` 6112) |
ՀՀ Լոռու մարզ, |
Հայաստանի Հանրապետու-թյան մշակույթի նախարա-րություն |
Կառավա-րության 2018 թվականի մայիսի 11-ի N 558-Ա որոշում |
Տաշիրի կինոցանցին պատկանող «Կինոյի տուն» շենքի վնասվածու-թյան մակարդակը դասվում է 4-րդ աստիճանի և շենքը ենթակա է քանդման |
1 |
գույք |
Մեկ տարվա ընթացքում ապահովել կինոթատրոնի շենքի քանդման և շինարարական աղբի տեղափոխման, հարակից այգու հիմնման և բարեկարգման աշխատանքների իրականացումը՝ այդ նպատակով կատարելով 32 մլն ՀՀ դրամի ներդրում |
Տաշիրի քաղաքային համայնք |
3 |
«Դիլիջան» մանկական հակատուբեր-կուլյոզային առողջարան ՓԲԸ (ծածկագիր` 90112) |
ՀՀ Տավուշի մարզ, |
Պետական գույքի կառավարման կոմիտե |
Կառավա-րության 2018 թվականի մարտի 3-ի N 321-Ա որոշում |
134420,4 |
134420,4 |
154 |
չկա |
Վարձակալ՝ «Առողջ ապագա բժշկական կենտրոն» ՍՊԸ |
Հավելված 3
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման
2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՆՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ
ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հ/Հ |
Մասնավորեցված գույքի և գնորդի անվանումը |
Նախատեսված պայմանագրային պարտավորությունները |
Կատարման ժամկետը |
Կատարման ընթացքը |
1 |
Հրազդանի կինոցանցի «Հրազդան» կինոթատրոնի գույք, |
Պահպանել ընկերության գործունեության պրոֆիլը |
20.01.2018 թ. |
Ընկերության գործունեության պրոֆիլը պահպանվել է: |
2 |
«Գյուղատնտեսական տեխնիկայի փորձարկում և ներդրում» ՓԲԸ |
Կատարել 100 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով ներդրում |
25.02.2018 թ. |
Պարտավորությունը չի կատարվել, հաշվարկվել է 20 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով տուգանք: |
3 |
«Ռեմդիզել» ՓԲԸ |
Կատարել 25 000 000 ՀՀ դրամի չափով ներդրում և ապահովել 99 աշխատատեղ |
25.08.2018 թ. |
Չի կատարվել, հաշվարկվել է 5 000 000 ՀՀ դրամի չափով տուգանք և 5 940 000 ՀՀ դրամի չափով տուգանք աշխատատեղերը չապահովելու համար: |
4 |
«Գուգարք» կարի ԱՄ-ի կազմից առանձնացված «Դարպասի արտադրամաս»-ի գույք |
ստեղծել 20 աշխատատեղ՝ առնվազն 60 000 ՀՀ դրամ ամսական աշխատավարձով |
31.12.2018 թ. |
Ստեղծվել է 24 աշխատատեղ՝ 73 000 ՀՀ դրամ ամսական աշխատավարձով: |
5 |
«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ |
Պահպանել ընկերության գործունեության պրոֆիլը |
22.10.2018 թ. |
Պահանջվել են լրացուցիչ փաստաթղթեր: |
6 |
«Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» ՓԲԸ |
Պահպանել ընկերության գործունեության պրոֆիլը |
07.10.2018 թ. |
Կատարվել է: |
7 |
«Ռադիո» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսեր |
Պահպանել ընկերության գործունեության պրոֆիլը |
29.12.2018 թ. |
Կատարվել է: |
8 |
«Գանձաքար» կինոթատրոնի գույք |
Կատարել 20 000 000 ՀՀ դրամի չափով ներդրում |
31.12.2018 թ. |
Հաշտության համաձայնությունը կնքելուց և դատարանի |
Հավելված 4
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման
2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հաշվետու ժամանակահատվածում լուծարման և սնանկացման գործընթացի մասին
Հ/Հ |
Ծածկա-գիրը` ըստ Ծրագրի |
Ընկերության անվանումը |
Հիմնադրի լիազորություն-ները այլ պետական մարմնից վերապահվել են |
Լուծարման մասին Կառավարության որոշման համարը, ամսաթիվը |
Լուծարման ընթացքը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
90035 |
«Էկոսերվիս» ՓԲԸ-ի «Գեոմատա-կարար» ԴՓԲԸ |
Պետական գույքի կառավարման կոմիտե |
Կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի N 929-Ա որոշում |
Լուծարված: |
2. |
62061 |
«Գրանիտ» ՓԲԸ |
Պետական գույքի կառավարման կոմիտե |
Կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1379-Ա որոշում |
Լուծարված: |
3. |
20904.8 |
«Արթիկի նավթամթերք» ՓԲԸ |
Պետական գույքի կառավարման կոմիտե |
Կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի N 971-Ա որոշում |
Լուծարման գործընթա-ցում է: |
4. |
90111 |
«Օշական» մանկական կենտրոն» ՓԲԸ |
Պետական գույքի կառավարման կոմիտե |
Կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N 940-Ա որոշում |
Լուծարման գործընթա-ցում է: |
5. |
62021 |
«Արաքս» ՓԲԸ |
Պետական գույքի կառավարման կոմիտե |
Կառավարության 2018 թվականի մարտի 15-ի N 266-Ա որոշում |
Լուծարման գործընթա-ցում է: |
6. |
90100 |
«Ագրոսպասարկում» ՓԲԸ |
Պետական գույքի կառավարման կոմիտե |
Կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1268-Ա որոշում |
Լուծարման գործընթա-ցում է: |
7. |
90105 |
«Ընդունելու-թյունների տուն» ՓԲԸ |
Պետական գույքի կառավարման կոմիտե |
Կառավարության 2018 թվականի մարտի 6-ի N 239-Ն որոշում |
Լուծարված: |