Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-143-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (04.08.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.07.25/49(1502) Հոդ.659
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
10.07.2019
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
23.07.2019
Дата вступления в силу
04.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի հուլիսի 10-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի 1-ին հավելվածի աղյուսակում՝

«Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

10.50»

տողից հետո լրացնել հետևյալ տողով.

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ

10.50»,

իսկ

«Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար

10.00»

տողից հետո՝ հետևյալ տողով.

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի ղեկավար

10.00»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2019 թ. հուլիսի 23

Երևան

ՀՕ-143-Ն