Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-134-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (04.08.2019-01.07.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.07.25/49(1502) Հոդ.650
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
09.07.2019
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
23.07.2019
Дата вступления в силу
04.08.2019
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի հուլիսի 9-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի քրեակատարողական օրենսգրքի հավելվածի ցանկում՝

1) առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) միակ այն բնակարանի (ներառյալ՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի և այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի, որը դատապարտյալի համար մշտական բնակության միակ վայրն է, և որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությունով.

«Սույն ցանկի առաջին պարբերության 6-րդ կետով սահմանված դրույթը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու նպատակով գույքի վրա կալանք դնելու մասին որոշման կատարման փուլում դատապարտյալին սեփականության իրավունքով պատկանել է մեկից ավելի բնակարան (ներառյալ՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամաս և այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցներ) կամ դրա բաժին, և դատապարտյալը հետագայում օտարել է դրանք՝ պահպանելով սեփականության իրավունքը մեկ բնակարանի (ներառյալ՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի և այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի նկատմամբ:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2019 թ. հուլիսի 23

Երևան

ՀՕ-134-Ն