Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-121-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (03.08.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.07.24/48(1501) Հոդ.633
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
10.07.2019
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
19.07.2019
Дата вступления в силу
03.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի հուլիսի 10-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 64-րդ, 70-րդ, 71-րդ և 76-րդ հոդվածների վերնագրերից և հոդվածների տեքստերից հանել «ֆոնդի» բառը:

 

Հոդված 2. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի «հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով» և «հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով» բառերը համապատասխանաբար փոխարինել «հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով» և «երեքհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 65-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 65. Հատատեղերի օգտագործման, բնափայտի մթերման և դուրս բերման սահմանված կարգը խախտելը, ապօրինի ձեռք բերված անտառանյութը տեղափոխելը

 

Հատատեղի օգտագործման, բնափայտի մթերման ու դուրս բերման սահմանված կարգը խախտելը, ապօրինի ձեռք բերված անտառանյութը տեղափոխելը՝

առաջացնում են տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 66-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 66. Ծառերը, թփերը ապօրինի հատելը կամ ոչնչացնելը, պետական, համայնքային կամ այլ անձանց սեփականություն հանդիսացող բուսածածկը ոչնչացնելը կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելը

 

Անտառային հողերում, ինչպես նաև անտառային հողերի մեջ չմտնող տարածքներում ծառերը, թփերը ապօրինի հատելը կամ ոչնչացնելը, կամ հատումներն արգելված ծառերը, թփերը հատելը կամ ոչնչացնելը, պետական, համայնքային կամ այլ անձանց սեփականություն հանդիսացող բուսածածկը ոչնչացնելը կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելը`

առաջացնում են տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի «հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով» և «հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի» բառերը համապատասխանաբար փոխարինել «հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով» և «երեքհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով» բառերով:

 

Հոդված 6. Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի «հարյուրապատիկի չափով» բառերը փոխարինել «երկուհարյուրապատիկի չափով» բառերով:

 

Հոդված 7. Օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի «հարյուրհիսնապատիկի չափով» բառերը փոխարինել «երեքհարյուրապատիկի չափով» բառերով:

 

Հոդված 8. Օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի «հարյուրհիսնապատիկի չափով» բառերը փոխարինել «երեքհարյուրապատիկի չափով» բառերով:

 

Հոդված 9. Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի «հիսնապատիկի չափով» և «հարյուրապատիկի չափով» բառերը համապատասխանաբար փոխարինել «հարյուրապատիկի չափով» և «երկուհարյուրապատիկի չափով» բառերով:

 

Հոդված 10. Օրենսգրքի 77-րդ հոդվածի վերնագրում և տեքստում «Անտառային ֆոնդում» բառերը փոխարինել «Անտառային հողերում» բառերով:

 

Հոդված 11. Օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի «հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով» և «հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով» բառերը համապատասխանաբար փոխարինել «հարյուրապատիկից մինչև հարյուրվաթսունապատիկի չափով» և «երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով» բառերով:

 

Հոդված 12. Օրենսգրքի 79-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 79. Հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մատղաշը և մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելը

 

Հրկիզման հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մատղաշը և մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երեքհարյուրհիսնապատիկի չափով:

Կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մատղաշը և մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելը, ինչպես նաև անտառների հակահրդեհային կանոնները խախտելը՝

առաջացնում են տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրվաթսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երեքհարյուրապատիկի չափով:»:

 

Հոդված 13. Օրենսգրքի 79.1-ին հոդվածի 1-ին մասի «հիսնապատիկի չափով» և «հարյուրապատիկի չափով» բառերը համապատասխանաբար փոխարինել «հարյուրապատիկի չափով» և «երկուհարյուրապատիկի չափով» բառերով:

 

Հոդված 14. Օրենսգրքի 85.2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 85.2. Խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում բուսածածկն այրելը

 

Խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ հողերում այրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:

Խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրապատիկի չափով:»:

 

Հոդված 15. Օրենսգրքի 88-րդ հոդվածում՝

1) վերնագրից հանել «տեսակների իրականացման» բառերը.

2) 1-ին մասից հանել «տեսակների որսի իրականացման» բառերը:

 

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2019 թ. հուլիսի 19

Երևան

ՀՕ-121-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան