Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-119-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.07.24/47(1500) Հոդ.627
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
28.06.2019
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
16.07.2019
Дата вступления в силу
01.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի հունիսի 28-ին

 

«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» 2011 թվականի հունիսի 23-ի թիվ ՀՕ-237-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը «հաշվին» բառից հետո լրացնել «կամ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. ««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում սույն մասով սահմանված աշխատանքների ֆինանսավորումը կարող է իրականացվել այլ աղբյուրներից:»:

 

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. ««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները կարող են ֆինանսավորվել և (կամ) իրականացվել ՊՄԳ պայմանագրով սահմանված կարգով:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2019 թ. հուլիսի 16

Երևան

ՀՕ-119-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան