ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2019 թվականի հուլիսի 9-ին
«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-40-Ն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի առաջին պարբերությունից հանել «դատական ակտերի» բառերը:
Հոդված 2. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պաշտոնի նշանակված Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողը շարունակում է պաշտոնավարել որպես Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2019 թ. հուլիսի 23 Երևան ՀՕ-127-Ն |