Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-109-Ն
Տիպ
Օրենք
Тип
Ինկորպորացիա (27.07.2019-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.07.17/46(1499) Հոդ.615
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
28.06.2019
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
11.07.2019
Дата вступления в силу
27.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի հունիսի 28-ին

 

«ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Հոդված 1. «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-150-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի «դ» կետում «համար, և որը համակարգի այլ մասնակիցների կողմից լիազորված է իրականացնել քլիրինգ և (կամ) վերջնահաշվարկ» բառերը փոխարինել «և զարգացման համար, և սահմանում է համակարգի կանոնները» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը «կարգով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված վճարահաշվարկային ծառայության, որի պարագայում արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերի հետ համագործակցությունն իրականացվում է հայաստանյան վճարահաշվարկային համակարգի միջոցով` Կենտրոնական բանկի սահմանած կարգով» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը «անձնագրի տվյալները» բառերից հետո լրացնել «, 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցը դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն չունենալու (կամ այդպիսի դատվածությունն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված լինելու) մասին գրավոր հայտարարություն» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե1» կետով.

«ե1) կազմակերպության 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող  մասնակցություն ունեցող մասնակիցներից թեկուզ մեկն ունի հանցագործության համար դատվածություն,  և այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ.»:

 

Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Վճարահաշվարկային կազմակերպության 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցը չի կարող ունենալ դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն, եթե այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ: Վճարահաշվարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցների և ղեկավարների մասին սույն մասով նախատեսված տեղեկությունների վերաբերյալ հաշվետվություն՝ Կենտրոնական բանկի սահմանած կարգով և ժամկետներում:»:

 

Հոդված 6. Օրենքի 26-րդ հոդվածի «բ» կետում «աշխատանքի կանոնակարգի» բառերը փոխարինել «գործունեությունը կարգավորող օրենքների և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի» բառերով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2019 թ. հուլիսի 11

Երևան

ՀՕ-109-Ն