Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-57-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (20.06.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.06.19/39(1492) Հոդ.495
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
04.06.2019
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
13.06.2019
Дата вступления в силу
20.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի հունիսի 4-ին

 

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 8-րդ մասի երկրորդ նախադասության «երեք» բառը փոխարինել «երկու կամ երեք կամ չորս» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասի համաձայն ներկայացված՝ քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու դիմումը կարող է մերժել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը՝ սույն մասի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նախատեսված դեպքերում:»:

 

Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը «կրթական» բառից առաջ լրացնել «կամ միջին մասնագիտական» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասում՝

1) առաջին նախադասությունը «զորամասում» բառից հետո լրացնել «, որի դեպքում սույն հոդվածի 1-ին մասի համաձայն իրականացվող վիճակահանությանը մասնակցում է միայն մեկ եղբայրը» բառերով.

2) երկրորդ նախադասությունը «ամիսը» բառից հետո լրացնել «կամ եղբայրը պարտադիր զինվորական ծառայություն է անցնում այնպիսի զորամասում, որտեղ ծառայություն անցնելու համար անհրաժեշտ պայմանները չեն բավարարվում զորակոչվող եղբոր կողմից» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «36 տարեկան» բառերը փոխարինել «40 տարեկան» բառերով, իսկ նույն կետը «հանգամանքից» բառից հետո լրացնել «, ինչպես նաև պահեստազորի շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմերում հաշվառված մինչև 45 տարեկան քաղաքացիները՝ զորամասային օղակում ծառայության նշանակվելու դեպքում» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում «3-5 տարի» բառերը փոխարինել «2-5 տարի» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասում «հոդվածով» բառը փոխարինել «հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով ու 4-րդ մասով» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 41-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում՝

ա. 1-ին կետի «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով,

բ. 2-րդ կետի «մինչև տվյալ գործով վերջնական որոշման կայացվելը» բառերը փոխարինել «մինչև ընտրված խափանման միջոցը փոխելու կամ պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման որոշումը վերացնելու օրվան հաջորդող 30-րդ օրը» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Սույն օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում պայմանագրային զինծառայողը պետական լիազոր մարմնի կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնվում է երկու ամսից ոչ ավելի ժամկետով:»:

 

Հոդված 9. Օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում պայմանագրային զինծառայողին ծառայության նոր վայր տեղափոխելու հրամանի բողոքարկումը, ներառյալ՝ դատական կարգով, չի կասեցնում դրա կատարումը:»:

 

Հոդված 10. Օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերը «զինծառայողը» բառից առաջ լրացնել «առկա չէ թափուր այլ զինվորական պաշտոն կամ» բառերով:

 

Հոդված 11. Օրենքի 58-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասությունում «երեք ամիս» բառերը փոխարինել «մեկ տարի» բառերով:

 

Հոդված 12. Օրենքի 61-րդ հոդվածի 14-րդ մասը «սովորելու հրամանագրված» բառերից առաջ լրացնել «կամ պետական լիազոր մարմնի պատվերով ինտերնատուրայի կրթական ծրագրով» բառերով:

 

Հոդված 13. Օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասում «կազմի» բառը փոխարինել «և ավագ ենթասպայական կազմերի» բառերով:

 

Հոդված 14. Օրենքի 72-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 4-րդ կետը «64-րդ,» բառից հետո լրացնել «65-րդ հոդվածի 1-ին մասի,» բառերով.

2) 3-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով՝ հաշվի առնելով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը:»:

 

Հոդված 15. Օրենքի 73-րդ հոդվածում՝

1) 6-րդ մասի առաջին նախադասության «սեփականության իրավունքով անհատույց բնակարան» բառերը փոխարինել «բնակարանային պայմանների բարելավում» բառերով.

2) 7-րդ մասի «սեփականության իրավունքով անհատույց բնակարան» բառերը փոխարինել «բնակարանային պայմանների բարելավում» բառերով, իսկ նույն մասը «իրավունքը» բառից հետո լրացնել «՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով:

 

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2019 թ. հունիսի 13

Երևան

ՀՕ-57-Ն