Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 9
Տիպ
Կարգադրություն
Тип
Ինկորպորացիա (23.05.2016-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 09.03.2020
Принят
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Дата принятия
20.05.2016
Подписан
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Дата подписания
20.05.2016
Дата вступления в силу
23.05.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

20 մայիսի 2016 թվականի

թիվ 9

քաղ. Երևան

«2015 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԴԻՏԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հաշվի առնելով 2015 թվականին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատումն անցկացնելու դիտանցման մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տարեկան հաշվետվության մասին տեղեկատվությունը`

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ շարունակել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի` կարգավորման ազդեցության գնահատումն անցկացնելու ընթացակարգի կատարելագործման աշխատանքները:

2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում` Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի
Հանրապետությունից

Բելառուսի
Հանրապետությունից

Ղազախստանի
Հանրապետությունից

Ղրղզստանի
Հանրապետությունից

Ռուսաստանի
Դաշնությունից

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 09 մարտի 2020 թվական: