Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-14-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (10.04.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.04.09/23(1476).1 Հոդ.276.3
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
09.04.2019
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
09.04.2019
Дата вступления в силу
10.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի ապրիլի 9-ին

 

«ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տոների և հիշատակի օրերի մասին» 2001 թվականի հունիսի 24-ի ՀՕ-200 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին հոդվածով.

 

«Հոդված 4.1.

Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր՝ նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը:»:

 

 

Հոդված 2. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2019 թ. ապրիլի 9

Երևան

ՀՕ-14-Ն