ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի հոկտեմբերի 24-ին
«ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բույսերի սորտերի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-231-Ն օրենքի 16-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բացի սույն օրենքով սահմանված դեպքերից, բուծողի իրավունքը կարող է սահմանափակվել միայն հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով` միայն նախնական համարժեք փոխհատուցմամբ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2018 թ. նոյեմբերի 3 Երևան ՀՕ-412-Ն |