Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-411-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (08.11.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.11.07/83(1441) Հոդ.1137
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
24.10.2018
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
03.11.2018
Дата вступления в силу
08.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի հոկտեմբերի 24-ին

 

«ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-117-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածում «բացառիկ գերակա հանրային» բառերը փոխարինել «հանրության գերակա» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում «բացառիկ գերակա հանրային» բառերը փոխարինել «հանրության գերակա» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում «բացառիկ գերակա հանրային» բառերը փոխարինել «հանրության գերակա» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2018 թ. նոյեմբերի 3

Երևան

ՀՕ-411-Ն