Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-372-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (26.07.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.07.25/56(1414) Հոդ.828
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
12.07.2018
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
18.07.2018
Дата вступления в силу
26.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի հուլիսի 12-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 21.2-րդ հոդվածով.

 

«Հոդված 21.2

Համաներումը

 

1. Վարչական իրավախախտում կատարած անձը Ազգային ժողովի կողմից ընդունված համաներման մասին օրենքով կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել վարչական պատասխանատվությունից, իսկ վարչական տույժի ենթարկված անձը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ վարչական տույժից:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «ամնիստիայի ակտի հրատարակումը» բառերը փոխարինել «համաներման մասին օրենքի ընդունումը» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «ամնիստիայի ակտ հրատարակվելու դեպքում» բառերը փոխարինել «համաներման մասին օրենք ընդունվելու դեպքում» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2018 թ. հուլիսի 18

Երևան

ՀՕ-372-Ն