Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-349-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (14.07.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.07.04/52(1410) Հոդ.783
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
13.06.2018
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
28.06.2018
Дата вступления в силу
14.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի հունիսի 13-ին

 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 4-րդ մասը «ձայների մեծամասնությամբ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) իր անդամների առնվազն մեկ երրորդի կամ համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ ընդունում է հանրաքվե անցկացնելու մասին որոշում.»:

 

Հոդված 3. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12) հանդես է գալիս տեղական հանրաքվե նշանակելու նախաձեռնությամբ.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին կետով.

«12.1) օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ընդունում է տեղական հանրաքվե նշանակելու մասին որոշում.»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2018 թ. հունիսի 28

Երևան

ՀՕ-349-Ն