Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-315-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (09.06.2018-01.07.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.05.30/44(1402) Հոդ.688
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
04.05.2018
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
24.05.2018
Дата вступления в силу
09.06.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի մայիսի 4-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 258-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Քննիչը տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին, ինչպես նաև սույն օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված դեպքերում մեղադրյալին և նրա պաշտպանին պատշաճ ծանուցմամբ անհապաղ ուղարկում է քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշումը՝ պարզաբանելով որոշման բողոքարկման կարգը և ժամկետները:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 262-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Քննիչը կասկածյալին, մեղադրյալին, պաշտպանին, ինչպես նաև տուժողին, նրա ներկայացուցչին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին, ինչպես նաև այն ֆիզիկական անձին կամ իրավաբանական անձի ներկայացուցչին, որոնց հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործը, պատշաճ ծանուցմամբ անհապաղ ուղարկում է քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը՝ պարզաբանելով գործի նյութերին ծանոթանալու նրանց իրավունքը և որոշման բողոքարկման կարգը և ժամկետները:».

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2018 թ. մայիսի 24

Երևան

ՀՕ-315-Ն