Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-320-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (09.06.2018-01.07.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.05.30/44(1402) Հոդ.693
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
04.05.2018
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
24.05.2018
Дата вступления в силу
09.06.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի մայիսի 4-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 149-րդ, 150-րդ, 153-րդ, 154.1-ին, 154.6-154.8-րդ հոդվածներում «պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով» բառերը փոխարինել «որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 149.1-ին հոդվածով.

 

«Հոդված 149.1.

Քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը

 

1. Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը՝

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` վեց ամսից մեկ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը՝

1) կատարվել է ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով,

2) կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,

3) զուգորդվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

4) կատարվել է մի խումբ անձանց կողմից,

5) զուգորդվել է անձին ազատությունից զրկելով`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից մինչև հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 150-րդ հոդվածը`

1) «Հանրաքվեի» բառից առաջ լրացնել «1.» թվով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 154.2-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «վնաս պատճառելու սպառնալիքով,» բառերից հետո լրացնել «ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով,» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝

պատժվում է ազատազրկմամբ` չորսից վեց տարի ժամկետով:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 154.7-րդ հոդվածում՝

1) «Անձնական» բառից առաջ լրացնել «1.» թվով.

2) «երեքից հինգ» բառերը փոխարինել «երկուսից չորս» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ և 3-րդ մասերով.

«2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

3. Նույն արարքը, որը կատարվել է ընտրական հանձնաժողովի անդամի կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով:»:

 

Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 154.9-րդ հոդվածով.

 

«Հոդված 154.9. Ընտրակաշառքի միջնորդությունը

 

1. Ընտրակաշառքի միջնորդությունը՝ ընտրակաշառք տվողի և ընտրակաշառք ստացողի միջև ընտրակաշառքի շուրջ համաձայնության գալուն կամ արդեն կայացած համաձայնության իրականացմանը նպաստելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է պաշտոնեական դիրքը կամ պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:»:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2018 թ. մայիսի 24

Երևան

ՀՕ-320-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան