Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-283-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (09.04.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.03.30/25(1383) Հոդ.476
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
23.03.2018
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
30.03.2018
Дата вступления в силу
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին

 

«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-48-Ն օրենքում (այսուհետ՝ Օրենք) «Հայաստանի Հանրապետության արդարադատության» բառերը փոխարինել «համապատասխան» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 55-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Պրոբացիայի ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է պրոբացիայի ծառայության պետը:»:

 

Հոդված 4. Օրենքի 67-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով.

2) 2-րդ մասի «պետական պաշտոններ զբաղեցնող» բառերը փոխարինել «պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող» բառերով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2018 թ. մարտի 30

Երևան

ՀՕ-283-Ն