Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 23
Տիպ
Կարգադրություն
Тип
Исходный акт (14.10.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.05.30/44(1402) 16.02.2016
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
14.10.2015
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
14.10.2015
Дата вступления в силу
14.10.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

14 հոկտեմբերի 2015 թվականի

թիվ 23

քաղ. Աստանա

«Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման ԵՎ դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունների նախագծերի մասին

 

1. Աննպատակահարմար ճանաչել «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման ևդրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին այն արձանագրությունների նախագծերը ստորագրման համար նախապատրաստելու աշխատանքների շարունակումը, որոնք նախատեսում են՝

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունում աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ժամանակավորապես ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատում.

Համաձայնագրի համապատասխանեցում Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին.

պաշտոնական միջազգային մարզական միջոցառումներին մասնակցող օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ժամանակավորապես ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատում։

2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից

Բելառուսի Հանրապետությունից

Ղազախստանի Հանրապետությունից

Ղրղզստանի Հանրապետությունից

Ռուսաստանի Դաշնությունից


Վ. Գաբրիելյան


Վ. Մատյուշևսկի


Բ. Սագինտաև


Վ. Դիլ


Ի. Շուվալով

 

Հրապարակվել է կայքում 16 փետրվարի 2016 թվական: