ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի մարտի 21-ին
«ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-275-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասում «առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը» բառերը փոխարինել «կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով:
Հոդված 3. Օրենքի 8-րդ գլխի վերնագրում, 38-րդ հոդվածի վերնագրում և 1-ին և 2-րդ մասերում «հսկողությունը» բառը փոխարինել «վերահսկողությունը» բառով։
Հոդված 4. Օրենքի 39-րդ հոդվածում՝
1) վերնագրում, 1-3-րդ մասերում «հսկողություն» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «վերահսկողություն» բառով.
2) 1-ին մասի «լիազոր մարմինը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով.
3) 2-րդ մասը «իրականացվում է» բառերից հետո լրացնել «նաև» բառով։
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2018 թ. մարտի 28 Երևան ՀՕ-165-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|