ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-100-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում «ու պայմանների» բառերը փոխարինել «, դեպքերի» բառով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Սահմանադրությամբ և սույն օրենքով:»։
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «համար խրախուսման» բառերը փոխարինել «ճանաչման» բառով.
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներն են Հայաստանի Հանրապետության շքանշանները և Հայաստանի Հանրապետության մեդալները:».
3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 5. | Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելու իրավասությունը |
1. Հանրապետության նախագահին Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու կամ պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելու իրավասություն ունեն վարչապետը, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահները:
2. Վարչապետն իրավասու է միջնորդությամբ դիմելու Հանրապետության նախագահին Հայաստանի Հանրապետության բոլոր պետական պարգևների և պատվավոր կոչումների վերաբերյալ:
3. Ազգային ժողովի նախագահն իրավասու է դիմելու Ազգային ժողովի գործունեության ոլորտներին առնչվող Հայաստանի Հանրապետության պետական պարգևով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ:
4. Սահմանադրական դատարանի նախագահն իրավասու է դիմելու Սահմանադրական դատարանի գործունեության ոլորտներին առնչվող Հայաստանի Հանրապետության պետական պարգևով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ:
5. Բարձրագույն դատական խորհրդի նախագահն իրավասու է դիմելու Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների գործունեության ոլորտներին առնչվող Հայաստանի Հանրապետության պետական պարգևով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ:»:
Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-5.3-րդ հոդվածներով.
«Հոդված 5.1. | Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից Հայաստանի Հանրապետության պետական պարգևով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելը |
1. Վարչապետը Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու կամ պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմում է սեփական նախաձեռնությամբ և Սահմանադրությամբ նախատեսված մարմինների, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց առաջարկությունների հիման վրա:
2. Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված այլ մարմինների և համայնքի ղեկավարներն առաջարկությունը վարչապետին ներկայացնում են անմիջականորեն, իսկ նախարարություններին ենթակա մարմինների ղեկավարները` համապատասխան նախարարի միջոցով:
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված առաջարկությունը պետք է համապատասխանի սույն օրենքի 5.2-րդ հոդվածով նախատեսված միջնորդությանը ներկայացվող պահանջներին, բացառությամբ սույն օրենքի 5.2-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերի:
4. Սույն օրենքի պահանջներին չհամապատասխանող առաջարկությունները մեկշաբաթյա ժամկետում վերադարձվում են առաջարկություն ներկայացրած մարմին կամ անձին` մատնանշելով համապատասխան թերությունները:
5. Համապատասխան մարմինը կամ անձը մատնանշված թերությունները վերացնելուց հետո կարող է ներկայացնել նոր առաջարկություն:
6. Տոնի կամ այլ հատուկ օրվա հետ կապված առաջարկությունները վարչապետին ներկայացվում են տվյալ օրվանից առնվազն երկու ամիս առաջ:
7. Վարչապետը նախաձեռնություն դրսևորելու նպատակով կամ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց կամ մարմինների կողմից առաջարկություն ստանալու դեպքում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով դիմում է վարչապետին կից պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով):
8. Հանձնաժողովը խորհրդատվական եզրակացությունը տալիս է երկշաբաթյա ժամկետում:
9. Վարչապետը Հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո կարող է մեկշաբաթյա ժամկետում միջնորդությամբ դիմել Հանրապետության նախագահին: Սահմանված ժամկետում միջնորդությամբ չդիմելու դեպքում համապատասխան առաջարկությունը համարվում է մերժված, որի մասին առաջարկություն ներկայացնող մարմինը կամ անձն իրազեկվում է:
10. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական պարգևով կամ պատվավոր կոչումով պարգևատրման առաջադրվող անձի կամ կոլեկտիվի մատուցած ծառայության բնույթը և կարևորությունը` բացառիկ դեպքերում վարչապետը Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու կամ պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ Հանրապետության նախագահին կարող է դիմել առանց հարցը Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու:
11. Վարչապետի որոշմամբ ստեղծվում է Հանձնաժողովը, և հաստատվում է Հանձնաժողովի աշխատակարգը:
Հոդված 5.2. | Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությանը ներկայացվող պահանջները |
1. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվում է գրավոր և ներառում է`
1) պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու հիմնավորումը.
2) պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու ներկայացված անձի անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, կրթությունը, պետական պարգևներով պարգևատրվելու և պատվավոր կոչումների արժանանալու վերաբերյալ տեղեկատվություն, աշխատանքի վայրը, պաշտոնը կամ գործունեության բնույթը, գիտական, զինվորական և այլ կոչումներ, տեղեկություններ աշխատանքային գործունեության մասին, ընտանեկան դրությունը, բնակության վայրը, իսկ պարգևատրմանը հետմահու ներկայացվելու դեպքում` նաև մահվան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.
3) պարգևի տեսակը կամ պատվավոր կոչումը:
2. Միջնորդությանը կցվում են`
1) պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու ներկայացված անձի բնութագիրը, որտեղ նշվում են այդ անձի մատուցած ծառայությունները.
2) պարգևատրման ներկայացված անձի կենսագրությունը.
3) պարգևատրման ներկայացված անձի անձնագրի, քաղաքացիությունը հաստատող փաստաթղթի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը.
4) վարչապետի կողմից միջնորդությամբ դիմելու դեպքում՝ նաև Հանձնաժողովի եզրակացությունը, բացառությամբ սույն օրենքի 5.1-ին հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքերի.
5) պետական պարգևով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը:
3. Ծնողական փառքի մեդալով պարգևատրման ներկայացվելու դեպքում միջնորդությանը կցվում են նաև զավակների ծննդյան կամ որդեգրման վկայականների պատճենները:
4. Գիտության, տնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի բնագավառների և այլ կոլեկտիվների, ինչպես նաև զորամասերի պարգևատրման կամ «Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ» պատվավոր կոչում շնորհելու միջնորդությունը ներառում է`
1) պարգևատրման հիմնավորումը.
2) պարգևատրվող կոլեկտիվի անվանումը կամ զորամասի անվանումը կամ թիվը.
3) պարգևի տեսակը կամ պատվավոր կոչումը:
5. Գիտության, տնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի բնագավառների և այլ կոլեկտիվների, ինչպես նաև զորամասերի պարգևատրման կամ «Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ» պատվավոր կոչում շնորհելու միջնորդությանը կից ներկայացվում են`
1) պարգևատրման ներկայացված կոլեկտիվի կամ զորամասի գործունեությունը և պատմությունը, որտեղ նշվում են Հայաստանի Հանրապետությանը և հասարակությանը մատուցված ծառայությունները.
2) պարգևատրման ներկայացված կոլեկտիվի կամ զորամասի հիմնադրման կամ կազմավորման տարեթիվը, գործունեության վայրը, պետական պարգևներով պարգևատրվելու և պատվավոր կոչումների արժանանալու վերաբերյալ տեղեկատվություն.
3) պետական պարգևով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը:
6. Տոնի կամ այլ հատուկ օրվա հետ կապված միջնորդությունները ներկայացվում են տվյալ օրվանից առնվազն մեկ ամիս առաջ:
Հոդված 5.3. | Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու կարգը |
1. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրում և պատվավոր կոչումներ շնորհում է Հանրապետության նախագահը` համապատասխան միջնորդության հիման վրա:
2. Հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրում և պատվավոր կոչումներ շնորհում է հրամանագրի ընդունմամբ։
3. Հայաստանի Հանրապետության պետական պարգևով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությունն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը կարող է պետական պարգևով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձնել միջնորդությամբ դիմող մարմին:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում պետական պարգևով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծն իր առարկություններով միջնորդությամբ դիմող մարմին չվերադարձվելու դեպքում Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է պետական պարգևով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրը:
5. Եթե միջնորդությամբ դիմող մարմինը չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է պետական պարգևով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրը կամ եռօրյա ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան:
6. Եթե Սահմանադրական դատարանը համապատասխան մարմնի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված միջնորդությունը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է պետական պարգևով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրը:
7. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 3-6-րդ մասերով սահմանված պահանջները, ապա համապատասխան անձին կամ կոլեկտիվին պետական պարգևով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ հրամանագիրն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով, որի մասին համապատասխանաբար վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը կամ Սահմանադրական դատարանի նախագահը մեկշաբաթյա ժամկետում հայտարարություն են տարածում Հանրապետության նախագահի հրամանագիրն իրավունքի ուժով ուժի մեջ մտած լինելու վերաբերյալ:
8. Նույն պետական պարգևով, ինչպես նաև նույն պետական պարգևի նույն աստիճանով միևնույն անձին մեկից ավելի պարգևատրում չի կատարվում:
9. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրումը կատարվում է նաև հետմահու:»:
Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը» բառերը փոխարինել «Հայրենիքի շքանշանը» բառերով.
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հանրապետության նախագահը և վարչապետն իրենց պաշտոնավարման ընթացքում չեն կարող պարգևատրվել Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով։»:
Հոդված 7. Օրենքի 2-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 8. | Հայրենիքի շքանշանը |
1. Հայրենիքի շքանշանը հանձնվում է երկրի պաշտպանության, իրավակարգի ամրապնդման բնագավառներում, ինչպես նաև ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար:
2. Հայրենիքի շքանշանով պարգևատրված անձը հանդիսանում է Հայաստանի ազգային հերոս:»:
Հոդված 9. Օրենքի 6-րդ գլխի վերնագրից հանել «ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ,» բառերը:
Հոդված 10. Օրենքի 43-րդ հոդվածում`
1) վերնագրի «հաստատումը» բառը փոխարինել «սահմանումը» բառով.
2) 4-րդ մասի «հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը» բառերը փոխարինել «սահմանվում են սույն օրենքի հավելված 1-ում և հավելված 2-ում» բառերով:
Հոդված 11. Օրենքի 45-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած» բառերը փոխարինել «Հայրենիքի» բառով.
2) 12-րդ մասից հանել «, իսկ եթե պարգևատրումը կամ շնորհումը կատարվել է առանց միջնորդության` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» բառերը.
3) 7-րդ, 8-րդ, 13-րդ և 14-րդ մասերում «Հայաստանի Հանրապետության Նախագահի» բառերը փոխարինել «Հանրապետության նախագահի» բառերով:
Հոդված 12. Օրենքը լրացնել`
1) «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների նկարագրությունները և նմուշները, դրանց վկայականների նմուշները, շերտաձողիկների նկարագրությունները և նմուշները» վերնագրով հավելված 1-ով` համաձայն սույն օրենքի հավելված 1-ի.
2) «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների կրծքանշանների նկարագրությունները և նմուշները, դրանց վկայականների և շնորհագրերի նմուշները» վերնագրով հավելված 2-ով` համաձայն սույն օրենքի հավելված 2-ի:
Հոդված 13. Անցումային և եզրափակիչ դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տոնը կամ այլ հատուկ օրը երկու ամսվա ընթացքում լինելու դեպքում սույն օրենքի 5.1-ին հոդվածի 6-րդ և 5.2-րդ հոդվածի 6-րդ մասերի դրույթները չեն գործում:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը շնորհված «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումները պահպանում են իրենց ուժը, իսկ «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած անձինք, ինչպես նաև «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած մահացած անձի ընտանիքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով շարունակում են օգտվել արտոնություններից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2018 թ. մարտի 28 Երևան ՀՕ-158-Ն |
Հավելված 1 «Պետական պարգևների և պատվավորկոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի |
«Հավելված 1ուղղ. «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ, ՇԵՐՏԱՁՈՂԻԿՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԸ
Հայրենիքի շքանշան
Հայրենիքի շքանշանը (այսուհետ՝ շքանշան) ունի սկավառակի տեսք, որը շրջափակված է միմյանց հերթագայող երկու ութակողմ բազմանկյունաձև երիզներով: Սկավառակի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, վերին հատվածում՝ ցորենի երկու հասկ, իսկ ներքևում գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը:
Շքանշանն ամրացվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը խորհրդանշող ժապավենին: Ժապավենի լայնությունը 50 մմ է:
Շքանշանը պատրաստված է 925 հարգի արծաթի համաձուլվածքից: Շքանշանի շրջանագծի տրամագիծը 97 մմ է:
Շքանշանն ունի գոգավոր շրջանաձև հորինվածքով կրծքանշան՝ երիզված ութաթև աստղով: Աստղի թևերի անկյուններում տեղադրված են պտղաբերություն խորհրդանշող զարդեր: Շրջանաձև հորինվածքի կենտրոնում ուռուցիկ ձևով պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Կրծքանշանի չափերն են` 42 մմ x 42 մմ:
Կրծքանշանը պատրաստվում է ոսկուց: Շրջագիծը, ութաթև աստղը, զարդաքանդակն անփայլ են, իսկ Հայաստանի Հանրապետության զինանշանը` փայլեցված:
Կրծքանշանն ամրացվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը խորհրդանշող ժապավենի կենտրոնում։ Ժապավենն ավարտվում է ծոպերով, որոնք ագուցված են ոսկե օղակով։ Ժապավենի չափերն են` 60 մմ x 21 մմ, իսկ ծոպերի երկարությունը՝ 10 մմ։
Կրծքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:
Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից, շքանշանի ժապավենի գույներով ժապավենապատ հիմքից և շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից:
Շերտաձողի շրջանակը և մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից և պատվում են 999 հարգի ոսկով:
Փառքի շքանշան
Փառքի շքանշանը (այսուհետ` շքանշան) պատրաստված է 925 հարգի արծաթի համաձուլվածքից, որին արտագծված շրջանագծի տրամագիծը 97 մմ է: Այն ուռուցիկ երկթև հնգանկյուն է, որի բոլոր ճառագայթները դեպի կենտրոն ուռուցիկ են: Հնգաթև աստղի թևերը ծածկված են բրգաձև մանր տարրերով, իսկ նրանց միջև ընկած տարածքում կան ճառագայթաձև պատկերներ:
Շքանշանի կենտրոնում կա կլոր հարթակ, որի վրա պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը՝ պատված եռագույն արծնով: Զինանշանը եզերվում է դափնու տերևներով, իսկ զինանշանի և դափնեպսակի միջև ընկած մակերեսը պատված է սպիտակ արծնով: Շքանշանը ոսկեպատված է 999 հարգի ոսկով:
Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է: Շքանշանը դարձերեսի կենտրոնական մասում ունի հատուկ ամրակ` ժապավենին ամրանալու համար: Ժապավենը մուգ կարմիր է, լայնությունը՝ 110 մմ։
Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից, մուգ կարմիր ժապավենապատ հիմքից և շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից:
Շերտաձողի շրջանակը և մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից և ոսկեպատվում են 999 հարգի ոսկով:
Տիգրան Մեծի շքանշան
Տիգրան Մեծի շքանշանը (այսուհետ` շքանշան) ութաթև աստղ է (միմյանց հերթագայող 2 հավասարաչափ քառակուսի): Շքանշանը բոլոր անկյունագծերով 55 մմ է: Շքանշանը պատրաստված է 585 հարգի ոսկուց և 925 հարգի արծաթից: Շքանշանի վրա ագուցված են տարբեր չափերի 23 ադամանդ և 8 արհեստական սուտակ:
Շքանշանի հիմքը պատրաստված է 925 հարգի արծաթից: Շքանշանի դիմային կողմը մանրագլանվածքային է: Դիմային կողմից հիմքի եզրագծով 1,5 մմ լայնության եզրաշերտ է: Քառակուսիների համադրությունը պատրաստված է 585 հարգի ոսկուց, 8 անկյուններում ագուցված է 0,1 կարատանոց մեկական ադամանդ: Քառակուսիների համադրումից առաջացած 8 եռանկյունաձև անկյուններում ագուցված է 8 եռանկյունաձև արհեստական սուտակ:
Շքանշանի շրջանակը պատրաստված է 925 հարգի արծաթից, կենտրոնում տեղադրված է Տիգրան Մեծի դիմանկարը` աջ կիսադեմով: Դիմանկարը ոսկեզօծ է և եզերապատված 0,07 կարատանոց 15 ադամանդով: Շրջանակի ներքևի հատվածում արծնապատ կարմիր ֆոնին 925 հարգի արծաթով գրված է «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ»:
Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:
Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից, սպիտակ, մեջտեղում` ոսկեգույն զոլակով պատված կարմիր ժապավենապատ հիմքից և շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից:
Շերտաձողի շրջանակը և մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից և ոսկեպատվում են 999 հարգի ոսկով:
«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան
«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանը (այսուհետ` շքանշան) ունի քառաթև խաչի տեսք: Խաչը պատրաստված է ոսկեզօծված արծաթից: Խաչի թևերի չորս անկյունների ճառագայթները ոսկեզօծված են:
Խաչի թևերի երկարությունը կենտրոնից 14 մմ է: Խաչն ամրացված է շքանշանի ժապավենի ներքևի մասում: Ժապավենի երկարությունը 70 մմ է, լայնությունը` 19 մմ, պատրաստված է կարմիր գույնի մետաքսից` երիզված 2 սպիտակ զոլերով: Ժապավենի կարմիր գոտու վրա՝ խաչից վեր, 3 մմ բարձրությամբ ամրացված է ոսկուց պատրաստված՝ Հայաստանի Հանրապետության զինանշանը: Ժապավենը ձգված է մետաղյա թերթիկի վրա:
Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:
Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից, շքանշանի ժապավենի գույներով ժապավենապատ հիմքից և շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից:
Շերտաձողի շրջանակը և մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից և ոսկեպատվում են 999 հարգի ոսկով:
«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան
«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանը (այսուհետ` շքանշան) ունի քառաթև խաչի տեսք: Խաչը պատրաստված է ոսկեզօծված արծաթից: Խաչի թևերի չորս անկյունների ճառագայթները պատրաստված են արծաթից: Խաչի թևերի երկարությունը կենտրոնից 14 մմ է: Խաչն ամրացված է շքանշանի ժապավենի ներքևի մասում: Ժապավենի երկարությունը` 70 մմ է, լայնությունը` 19 մմ, պատրաստված է սպիտակ գույնի մետաքսից` երիզված 2 կարմիր զոլերով: Ժապավենի սպիտակ գոտու վրա՝ խաչից վերև, 3 մմ բարձրությամբ ամրացված է Հայաստանի Հանրապետության արծաթագույն զինանշանը: Ժապավենը ձգված է մետաղյա թերթիկի վրա:
Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:
Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից, շքանշանի ժապավենի գույներով ժապավենապատ հիմքից և շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից:
Շերտաձողի շրջանակը և մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից և ոսկեպատվում են 999 հարգի ոսկով:
Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշան
Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանը (այսուհետ` շքանշան) հավասարաթև խաչ է` քառակուսու յուրաքանչյուր կողմում 5 մմ երկարությամբ և 5 մմ խորությամբ կիսակլոր բացվածքով:
Շքանշանը 2 անկյունագծով 55 մմ է, կշիռը` 50 գրամ: Շքանշանը պատրաստված է 925 հարգի արծաթից, Վարդան Մամիկոնյանի դիմապատկերը` ոսկուց: Շքանշանի վրա ագուցված է տարբեր չափերի 9 կապույտ շափյուղա:
Խաչի կենտրոնում` շրջագծով, որի տրամագիծը 1,56 սմ է, արծաթե ֆոնին տեղադրված է Վարդան Մամիկոնյանի դիմանկարը` աջ կիսադեմով: Ոսկեզօծ ֆոնին 925 հարգի արծաթով գրված են` վերևում «ՍՊԱՐԱՊԵՏ», ներքևում «ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ» մակագրությունները:
Շքանշանը եզերող 27 մմ տրամագծով շրջանակի 4 հատվածներում պատկերված են դափնու ճյուղեր, իսկ դափնու ճյուղերի և եզրաշերտի միջև ընկած փոսորակ հատվածը պատված է բաց երկնագույն արծնապատ շերտով:
Խաչի ներքևի ծայրից դեպի վերին հատված է բարձրանում և աջ թևից դեպի ձախ է տարածվում երկթեք շերտ, որի աջակողմյան, ձախակողմյան և ներքևի թևերի վերջնամասերում տեղադրված են ընդհանուր պատկերին թրի կոթի տեսք հաղորդող երեքական շրջանակներ: 3 կողմերի 5 մմ տրամագիծ ունեցող շրջանակների մեջ ագուցված է 2, իսկ 4 մմ տրամագիծ ունեցող 2 շրջանակների մեջ` 1 կարատանոց կապույտ շափյուղա:
Խաչի ամբողջ եզրագիծն ընդգծված է ոսկու 1,5 մմ-անոց շերտով:
Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:
Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից, արծաթագույն, մեջտեղում` ծիրանագույն ժապավենապատ հիմքից և շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից:
Շերտաձողի շրջանակը և մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից և ոսկեպատվում են 999 հարգի ոսկով:
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը (այսուհետ` շքանշան) ունի ութաթև վարդյակի տեսք, որի անկյուններում տեղադրված են ճառագայթաձև զարդեր:
Վարդյակը կենտրոնում ունի փորվածք, որտեղ տեղադրված է Մեսրոպ Մաշտոցի պատկերը` լուսապսակով, ձախ ձեռքին բացված գիրք է, աջ ձեռքը բարձրացված է դեպի վեր: Պատկերի ներքևում կա 3 տողով մակագրություն` «ՍԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ»:
Վարդյակն արծաթից է՝ ոսկեջրված, Մաշտոցի պատկերը և մակագրությունը փայլեցված են, իսկ մնացածը` անփայլ: Շքանշանի վերին թևը, որը նույնպես անփայլ է, ունի շեղանկյուն զարգացում՝ ճառագայթաձև փորվածքով, որի կենտրոնում ամրացված է ադամանդ՝ մոտավորապես 0,125 կարատի չափով: Շքանշանի չափերն են` 40 մմ x 40 մմ, շեղանկյանը` 15 մմ x 15 մմ:
Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:
Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից, արծաթագույն, մեջտեղում` մուգ վարդագույն ժապավենապատ հիմքից և շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից:
Շերտաձողի շրջանակը և մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից և ոսկեպատվում են 999 հարգի ոսկով:
Պատվո շքանշան
Պատվո շքանշանը (այսուհետ` շքանշան) պատրաստված է 925 հարգի արծաթի համաձուլվածքից, որին արտագծված շրջանագծի տրամագիծը 97 մմ է: Ունի ուռուցիկ երկթև հնգանկյան տեսք, որի բոլոր ճառագայթները դեպի կենտրոն ուռուցիկ են: Հնգաթև աստղի թևերը ծածկված են բրգաձև մանր տարրերով, իսկ նրանց միջև ընկած տարածքում ճառագայթաձև պատկերներ են:
Շքանշանի կենտրոնի կլոր հարթակում պատկերված է ոսկեգույն արծիվ` Արարատ լեռան ֆոնին: Արծվից ներքև ոսկեգույն ուռուցիկ տառերով գրված է «ՀԱՅԱՍՏԱՆ» բառը: Պատկերները եզերված են ոսկեգույն դափնու տերևներով, իսկ զինանշանի և դափնեպսակի միջև ընկած տարածքը պատված է կաթնագույն արծնով: Շքանշանը ոսկեպատված է 999 հարգի ոսկով:
Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:
Շքանշանը դարձերեսի կենտրոնական մասում ունի հատուկ ամրակ` ժապավենին ամրանալու համար: Ժապավենը բաց կապույտ է, լայնությունը 40 մմ է։
Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից, կապույտ ժապավենապատ հիմքից և շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից:
Շերտաձողի շրջանակը և մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից և ոսկեպատվում են 999 հարգի ոսկով:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»
1-ին աստիճանի շքանշան
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանը (այսուհետ` շքանշան) պատրաստված է 925 հարգի արծաթի համաձուլվածքից, որի չափերն են՝ 65 մմ X 65 մմ: Ունի ութակողմ ճառագայթաձև բազմանկյան տեսք, որի բոլոր ճառագայթները դեպի կենտրոն ուռուցիկ են: Պատկերի ուղիղ կենտրոնում ոսկեգույն խաչ է, որի չորս թևերը պատված են մուգ կարմիր արծնով:
Խաչի կենտրոնի կլոր հարթակի վրա պատկերված է Հայաստանի Հանրապետության ոսկեգույն զինանշանը: Զինանշանը եզերված է դափնեպսակով, որը բոլորված է ոսկեգույն ուռուցիկ տառերով գրված «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» բառերով:
Շքանշանի ոսկեգույն պատկերները պատված են 999 հարգի ոսկով: Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:
Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից, մուգ կարմիր ժապավենապատ հիմքից և շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից:
Շերտաձողի շրջանակը և մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից և ոսկեպատվում են 999 հարգի ոսկով:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»
2-րդ աստիճանի շքանշան
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանը (այսուհետ` շքանշան) պատրաստվում է 925 հարգի արծաթի համաձուլվածքից, որի չափերն են՝ 65 մմ X 65 մմ: Շքանշանն ունի ութակողմ ճառագայթաձև բազմանկյուն, որի բոլոր ճառագայթները դեպի կենտրոն ուռուցիկ են: Պատկերի կենտրոնում կա խաչ, որի չորս թևերը պատված են մուգ մանուշակագույն արծնով:
Խաչի կենտրոնի կլոր հարթակում պատկերված է Հայաստանի Հանրապետության արծաթագույն զինանշանը: Զինանշանը եզերված է դափնեպսակով, որը բոլորված է արծաթագույն ուռուցիկ տառերով գրված «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» բառերով:
Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:
Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից, մանուշակագույն ժապավենապատ հիմքից և շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից:
Շերտաձողի շրջանակը և մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից և ոսկեպատվում են 999 հարգի ոսկով:
Բարեկամության շքանշան
Բարեկամության շքանշանը (այսուհետ` շքանշան) պատրաստված է 925 հարգի արծաթի համաձուլվածքից` պատված բարձր հարգի ոսկով: Շքանշանի արտագծած շրջանագծի տրամագիծը 65 մմ է, այն ունի ուռուցիկ, հնգաթև խաչի տեսք, որի բոլոր թևերը դեպի կենտրոն ուռուցիկ են: Հնգաթև ուրվագծերի եզրային շերտերը պատված են 5 տարբեր գույների սառը արծնով՝ խորհրդանշելով աշխարհի 5 մայրցամաքները:
Շքանշանի կենտրոնի կլոր հարթակը եզերված է ցորենի հասկերով: Հարթակի վերևի մասում կորաձև գրված է «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» բառը: Շքանշանի կենտրոնը եզերված է շղթայաձև նախշազարդով, որի կենտրոնական մասում երկրագնդի ֆոնին պատկերված է բարեկամության խորհրդանիշը` ձեռքսեղմումը: Կենտրոնական պատկերը պատված է տարալեզու գրերով (Միավորված ազգերի կազմակերպության 6 պաշտոնական լեզուներով), որոնք թարգմանաբար նշանակում են «Բարեկամություն»:
Շքանշանը պատված է 999 հարգի ոսկով:
Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:
Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից, մուգ կարմիր, մեջտեղում՝ եռագույն զոլակով ժապավենապատ հիմքից և շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից:
Շերտաձողի շրջանակը և մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից և ոսկեպատվում են 999 հարգի ոսկով:
Արիության մեդալ
Արիության մեդալը (այսուհետ` մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 35 մմ է:
Սկավառակի կենտրոնում պատկերված է հաղթանակի խորհրդանիշը` արծիվը և թուրը: Արծիվը տիրաբար տարածված է սկավառակի ողջ մակերեսին, լույսի շողերը թագի նման պարուրում են արծվի գլուխը: Սկավառակի ներքևի մասում կա մակագրություն` «ԱՐԻՈՒԹՅՈՒՆ»: Արծիվը, թուրը, լույսի շողերը և մակագրությունը ոսկեփայլ են, մնացած դաշտը` անփայլ:
Սկավառակը պատրաստված է արծաթի հատուկ համաձուլվածքից, արտադրված է դրոշմման եղանակով: Այն անցնում է հատուկ մշակում և ձեռք բերում հատուկ գունավորում, ինչպես նաև անցնում է տեղային ոսկեպատում՝ 999 հարգի ոսկով:
Կախիչը պատրաստվում է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է երկնագույն, մեկ եզրը՝ 24 մմ լայնության ծիրանագույն մետաքսե ժապավենով: Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունները 39 մմ են, վերևի մասի երկարությունը՝ 27 մմ, ներքևինը՝ 47 մմ, հաստությունը՝ 1 մմ: Կախիչի երկարությունը վերևի մասի կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է:
Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:
Մեդալի շերտաձողիկը պատրաստվում է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենի գունային նկարագիրը:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»
1-ին աստիճանի մեդալ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալը (այսուհետ՝ մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 28 մմ է:
Սկավառակը պատրաստված է արծաթագույն մետաղից, կենտրոնում նույն մետաղի համաձուլվածքից պատկերված է 36 մմ տրամագծով` արիության խորհրդանիշ խաչաձև պատկեր, որի կողմերը դրսի մասում ունեն 14 մմ լայնություն, իսկ դեպի կենտրոն` 5 մմ կորություն: Խաչաձև պատկերի կողմերը 4 մմ հավասարապես դուրս են բերված սկավառակի տրամագծից և դեպի դուրս ունեն 45 աստիճանի թեքություն: Խաչաձև պատկերի կողմերն արծնապատված են մուգ կարմիրով և ունեն 1,5 մմ լայնության արծաթափայլ եզրաշերտ:
Խաչաձև պատկերի կենտրոնական մասում պատկերված է 12 մմ տրամագծով շրջան` 1 մմ եզրաշերտով: Շրջանի եզրագծից 1 մմ դեպի կենտրոն ամբողջ ծավալով Հայաստանի Հանրապետության զինանշանի ոսկեփայլ ցայտաքանդակն է:
Խաչաձև պատկերի կողմերի միջնամասում` սկավառակի վրա, պատկերված է հավասարակողմ եռանկյուն, որի կողմի երկարությունը 8 մմ է, իսկ հաստությունը` 1,5 մմ: Եռանկյան դրսի կողմը 2 մմ դուրս է բերված սկավառակի տրամագծից և ունի ուռուցիկ տեսք:
Մեդալի դարձերեսին` 5 զուգահեռ տողով, ուռուցիկ տառերով գրված են «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆ» բառերը: Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:
Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության մուգ կարմիր մետաքսե (մուարե) ժապավենով: Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունը 39 մմ է, վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը` 47 մմ, հաստությունը՝ 1 մմ: Կախիչի վերևի մասի երկարությունը կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է:
Ժապավենի կենտրոնով` վերից վար անցնում է 4 մմ լայնություն ունեցող մուգ կապույտ շերտագիծ:
Մեդալի շերտաձողիկի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենի գունային նկարագիրը:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»
2-րդ աստիճանի մեդալ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալը (այսուհետ՝ մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 28 մմ է:
Սկավառակը պատրաստված է արծաթագույն մետաղից, կենտրոնում նույն մետաղի համաձուլվածքից պատկերված է 36 մմ տրամագծով` արիության խորհրդանիշ խաչաձև պատկեր, որի կողմերը դրսի մասում ունեն 14 մմ լայնություն, իսկ դեպի կենտրոն` 5 մմ կորություն: Խաչաձև պատկերի կողմերը 4 մմ հավասարապես դուրս են բերված սկավառակի տրամագծից և դեպի դուրս ունեն 45 աստիճանի թեքություն: Խաչաձև պատկերի կողմերը պատված են մուգ կապույտ արծնով և ունեն 1,5 մմ լայնության արծաթափայլ եզրաշերտ:
Խաչաձև պատկերի կենտրոնական մասում պատկերված է 12 մմ տրամագծով շրջան` 1 մմ եզրաշերտով: Շրջանի եզրագծից 1 մմ դեպի կենտրոն ամբողջ ծավալով պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանի ոսկեփայլ ցայտաքանդակը:
Խաչաձև պատկերի կողմերի միջնամասում` սկավառակի վրա պատկերված է հավասարակողմ եռանկյուն, որի կողմի երկարությունը 8 մմ է, իսկ հաստությունը` 1,5 մմ: Եռանկյան դրսի կողմը 2 մմ դուրս է բերված սկավառակի տրամագծից և ունի ուռուցիկ տեսք:
Մեդալի դարձերեսին` 5 զուգահեռ տողով, ուռուցիկ տառերով գրված են «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆ» բառերը: Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:
Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության մուգ կարմիր մետաքսե (մուարե) ժապավենով:
Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունը 39 մմ է: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը` 47 մմ, հաստությունը` 1 մմ: Կախիչի վերևի մասի երկարությունը կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է: Կախիչի դարձերեսին ամրացված է գնդասեղ:
Ժապավենի կենտրոնով` վերից վար անցնում է 4 մմ լայնություն ունեցող մուգ կապույտ 2 շերտագիծ, որոնք իրարից անջատված են 2 մմ հեռավորությամբ:
Մեդալի շերտաձողիկի չափերն են` 25 մմ x 12 մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենի գունային նկարագիրը:
Մարտական ծառայության մեդալ
Մարտական ծառայության մեդալը (այսուհետ` մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 35 մմ է, կենտրոնում պատկերված են թուր և դափնեպսակ:
Թրի աջ և ձախ կողմերում պատկերված են երեքական հաղթական դրոշներ: Սկավառակի ներքևի մասում կա մակագրություն` «ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»: Թուրը, դրոշները, դափնեպսակը, ինչպես նաև մակագրությունը ոսկեփայլ են, մնացածը` անփայլ:
Սկավառակը պատրաստված է արծաթի հատուկ համաձուլվածքից և արտադրված է դրոշմման եղանակով: Այն անցնում է հատուկ մշակում և ձեռք բերում հատուկ գունավորում, ինչպես նաև անցնում է տեղային ոսկեպատում՝ 999 հարգի ոսկով:
Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության մետաքսե ժապավենով: Ժապավենը երկնագույն է, երկու սպիտակ և մեկ մուգ կապույտ զոլերով: Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունները նույնն են՝ 39 մմ: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը՝ 47 մմ, հաստությունը՝ 1 մմ: Կախիչի երկարությունը վերևի մասի կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է:
Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:
Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենի գունային նկարագիրը:
Մխիթար Գոշի մեդալ
Մխիթար Գոշի մեդալը (այսուհետ` մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 35 մմ է, կենտրոնում պատկերված է Մխիթար Գոշը` արդարության խորհրդանիշ նժարի ֆոնին: Ձախ ձեռքին «Դատաստանագիրքն» է, աջը բարձրացված է երդման համար:
Սկավառակն ունի ուռուցիկ եզրաշերտ: Մեդալը պատրաստված է բրոնզափառ պղնձից, ներքևի մասում կա մակագրություն`«ՄԽԻԹԱՐ ԳՈՇ»:
Սկավառակը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից և արտադրված է դրոշմման եղանակով: Այն անցնում է հատուկ մշակում և ձեռք բերում հատուկ գունավորում:
Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության մետաքսե ժապավենով: Ժապավենը ծիրանագույն է` կարմիր երիզներով: Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունները 39 մմ են: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը՝ 47 մմ, հաստությունը՝ 1 մմ: Կախիչի երկարությունը վերևի մասի կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է:
Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:
Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենի գունային նկարագիրը:
Մխիթար Հերացու մեդալ
Մխիթար Հերացու մեդալը (այսուհետ` մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված հավասարաչափ կորագծային խաչից՝ անկյուններում զարդերով, որոնց կենտրոնում պատկերված է Մխիթար Հերացի բժշկապետը երդման պահին, հետնամասում հիվանդն է` պառկած կեցվածքով:
Խաչն ունի եզրաշերտ, թևերի երկարությունը կենտրոնից 20 մմ է, վերին թևը ներսի կողմից զարդարված է գնդիկներով, իսկ ներքևի թևում կյանքի հավերժության նշանն է և «ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑԻ» մակագրությունը:
Խաչը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից և արտադրված է դրոշմման եղանակով: Այն անցնում է հատուկ մշակում և ձեռք բերում հատուկ գունավորում:
Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության մետաքսե ժապավենով: Ժապավենը մուգ կապույտ է: Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունները նույնն են՝ 39 մմ: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը՝ 47 մմ, հաստությունը՝ 1 մմ: Կախիչի երկարությունը վերևի մասի կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է:
Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:
Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենի գունային նկարագիրը:
Անանիա Շիրակացու մեդալ
Անանիա Շիրակացու մեդալը (այսուհետ` մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 35 մմ է, կենտրոնում պատկերված է Անանիա Շիրակացին` նստած կեցվածքով, ձախ ձեռքը՝ երկրագնդի վրա, դիմացը՝ գիրք և աստղազարդ երկինք:
Սկավառակն ունի լայն երիզ, որի վերևի մասում պատկերված են աստղեր, ներքևի մասում կա մակագրություն՝ «ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ»:
Սկավառակը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից և արտադրված է դրոշմման եղանակով: Այն անցնում է հատուկ մշակում և ձեռք բերում հատուկ գունավորում:
Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության մետաքսե ժապավենով: Ժապավենը ծիրանագույն է` մուգ կապույտ երիզներով: Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունները 39 մմ են: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը՝ 47 մմ, հաստությունը՝ 1 մմ: Կախիչի երկարությունը վերևի մասի կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է:
Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:
Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենի գունային նկարագիրը:
Մովսես Խորենացու մեդալ
Մովսես Խորենացու մեդալը (այսուհետ` մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 35 մմ է, կենտրոնում պատկերված է Մովսես Խորենացին՝ ձեռքին գրիչ և «Հայոց պատմությունը»:
Սկավառակն ունի երիզ, ներքևի մասում մակագրություն` «ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ»:
Սկավառակը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից և արտադրված է դրոշմման եղանակով: Այն անցնում է հատուկ մշակում և ձեռք բերում հատուկ գունավորում:
Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության մետաքսե ժապավենով: Ժապավենը ծիրանագույն է՝ մուգ կարմիր երիզներով: Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունները 39 մմ են: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը՝ 47 մմ, հաստությունը՝ 1 մմ: Կախիչի երկարությունը վերևի մասի կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է:
Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:
Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենի գունային նկարագիրը:
«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ
«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը (այսուհետ՝ մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված ութաթև աստղից:
Աստղը պատրաստված է ոսկեգույն մետաղից, մեծ անկյունագիծը 36 մմ է, փոքրը` 30 մմ, ունի 3 մմ հաստություն: Աստղի դիմերեսին պատկերված է 25 մմ տրամագծով արծաթագույն շրջան, որի եզրաշերտն ունի 1 մմ լայնություն: Շրջանագծի վերևի մասում Հայաստանի Հանրապետության զինանշանի ոսկեգույն ցայտաքանդակն է: Զինանշանի տակ` շրջանի ներքևի մասում, զուգահեռ 3 տողով, ուռուցիկ ոսկեգույն տառերով գրված է՝ «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԳԵՐԱԶԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ»:
Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության մուգ կարմիր մետաքսե (մուարե) ժապավենով: Ժապավենի կենտրոնով` վերից վար անցնում է մուգ կապույտ 3 շերտագիծ: Մեջտեղի շերտագիծն ունի 2 մմ լայնություն, իսկ կողքերինը` 4 մմ, որոնք տարանջատված են 1 մմ հեռավորությամբ:
Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունը 39 մմ է: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը` 47 մմ, հաստությունը` 1 մմ: Կախիչի վերևի մասի երկարությունը կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է:
Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:
Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենի գունային նկարագիրը:
Երախտագիտության մեդալ
Երախտագիտության մեդալը (այսուհետ` մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 35 մմ է, կենտրոնում՝ փայլեցված ֆոնին, հավերժությունը խորհրդանշող պատկեր է: Սկավառակի արտաքին տրամագծին զուգահեռ պատկերված է ցորենի հասկ, վերևում կա կորաձև մակագրություն՝ «ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ»:
Սկավառակը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից և արտադրված է դրոշմման եղանակով: Այն անցնում է հատուկ մշակում և պատված է 999 հարգի ոսկով:
Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության ոսկեգույն` եզրագծերում շագանակագույն զոլակներով մետաքսե ժապավենով: Ժապավենի մի ծայրում` վերից վար, անցնում է 3 կարմիր շերտագիծ: Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունը 39 մմ է: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը` 47 մմ, հաստությունը` 1 մմ: Կախիչի վերևի մասի երկարությունը կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է:
Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:
Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենային գունային նկարագիրը:
«Աշխատանքային վաստակի համար» մեդալ
«Աշխատանքային վաստակի համար» մեդալը (այսուհետ՝ մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 35 մմ է, կենտրոնում երկրագունդը խորհրդանշող շրջանաձև ֆոնին աշխատանքային ոլորտներ բնորոշող պատկերներ են՝ վերամբարձ կռունկ, ատոմակայան և գնացք: Դրանց շուրջը՝ սկավառակի արտաքին տրամագծին զուգահեռ, պատկերված են ցորենի հասկեր, վերևում կա մակագրություն`«ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ»:
Սկավառակը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից և արտադրված է դրոշմման եղանակով: Այն անցնում է հատուկ մշակում և պատված է 999 հարգի ոսկով:
Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության բաց կապույտ մետաքսե ժապավենով: Ժապավենի մի ծայրում` վերից վար անցնում է ոսկեգույն 2 շերտագիծ: Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունը 39 մմ է: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը` 47 մմ, հաստությունը` 1 մմ: Կախիչի վերևի մասի երկարությունը կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է:
Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:
Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենի գունային նկարագիրը:
Ծնողական փառքի մեդալ
Ծնողական փառքի մեդալը (այսուհետ՝ մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված ոսկեգույն սկավառակից: Սկավառակի տրամագիծը 35 մմ է, կենտրոնում՝ փայլուն մակերեսի վրա ընտանիքը խորհրդանշող պատկեր է` հայր, մայր և երեխա՝ արևի ճառագայթների ներքո: Այս ամենը եզերվում է սկավառակի արտաքին տրամագծին զուգահեռ նախշերով, իսկ վերևում «ԾՆՈՂԱԿԱՆ ՓԱՌՔ» մակագրությունն է:
Մեդալը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից և արտադրված է դրոշմման եղանակով: Այն անցնում է հատուկ մշակում և պատված է 999 հարգի ոսկով:
Կախիչը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից, ունի մեդալի գունավորումը և թռչնի թևի տեսք: Կախիչի վրա արեգակի ցայտաքանդակն է և դեպի այն թռչող աղավնի` կտցին ձիթենու ճյուղ:
Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:
Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենը սպիտակ է, մեջտեղում՝ կարմիր, կապույտ, նարնջագույն զոլակով:
»: |
Հավելված 2 «Պետական պարգևների և պատվավորկոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի |
«Հավելված 2ուղղ. «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՇՆՈՐՀԱԳՐԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ
ՀՀ ժողովրդական արտիստի կրծքանշան
ՀՀ ժողովրդական արտիստի կրծքանշանը պատրաստված է բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ուղղանկյունաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ութանկյունից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Ութանկյան տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ողբերգակի և կատակերգակի դիմակների ցայտաքանդակ՝ փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ» գրությամբ:
ՀՀ ժողովրդական նկարչի կրծքանշան
ՀՀ ժողովրդական նկարչի կրծքանշանը պատրաստված է բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ուղղանկյունաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ութանկյունից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Ութանկյան տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ցայտաքանդակ՝ 2 խաչաձևված վրձնով ներկապնակ՝ փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ» գրությամբ:
ՀՀ գիտության վաստակավոր գործչի կրծքանշան
ՀՀ գիտության վաստակավոր գործչի կրծքանշանը պատրաստված է բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ցայտաքանդակ՝ փայլեցված ողորկ մակերեսով: Խորհրդանիշից ձախ դաջված է լատիներեն «PER ASPERA AD ASTRA» ասացվածքը, որը թարգմանաբար նշանակում է «Փշերի միջով՝ դեպի աստղեր»: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀՀ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ» գրությամբ:
ՀՀ վաստակավոր ճարտարապետի կրծքանշան
ՀՀ վաստակավոր ճարտարապետի կրծքանշանը պատրաստված է բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ցայտաքանդակ՝ փայլեցված ողորկ մակերեսով, դաջված են սյունախոյակներ: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ» գրությամբ:
ՀՀ վաստակավոր շինարարի կրծքանշան ուղղ.
ՀՀ վաստակավոր շինարարի կրծքանշանը պատրաստված է բրոնզապատ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն ու 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 30 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է շինարարական աշխատանքները բնութագրող սարքավորումներ և շինություններ, իսկ կենտրոնական մասում շինարարության խորհրդանիշն է` ուղղալարը: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ներքևում՝ «ՀՀ վաստակավոր շինարար» գրությամբ:
ՀՀ վաստակավոր բժշկի կրծքանշան
ՀՀ վաստակավոր բժշկի կրծքանշանը պատրաստված է բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ցայտաքանդակ՝ գավաթին գալարված 2 օձ, մեկը դաջված, մյուսը՝ փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԲԺԻՇԿ» գրությամբ:
ՀՀ վաստակավոր իրավաբանի կրծքանշան
ՀՀ վաստակավոր իրավաբանի կրծքանշանը պատրաստված է բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է արդարադատության աստվածուհու ցայտաքանդակը՝ փայլեցված ողորկ մակերեսով: Խորհրդանիշից ձախ դաջված է լատիներեն «DURA LEX SED LEX» ասացվածքը, որը թարգմանաբար նշանակում է «Օրենքը խիստ է, բայց օրենք է»: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԻՐԱՎԱԲԱՆ» գրությամբ:
ՀՀ վաստակավոր արտիստի կրծքանշան
ՀՀ վաստակավոր արտիստ կրծքանշանը պատրաստված է բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ցայտաքանդակ՝ ողբերգակի և կատակերգակի դիմակներ՝ փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏ» գրությամբ:
ՀՀ վաստակավոր նկարչի կրծքանշան
ՀՀ վաստակավոր նկարչի կրծքանշանը պատրաստված է բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ցայտաքանդակ՝ 2 խաչաձևված վրձնով ներկապնակ՝ փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՆԿԱՐԻՉ» գրությամբ:
ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կրծքանշան
ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կրծքանշանը պատրաստված է բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի ցայտաքանդակը՝ փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀՀ ԱՐՎԵՍՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ» գրությամբ:
ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կրծքանշան
ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կրծքանշանը պատրաստված է բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է Մատենադարանի շենքի ցայտաքանդակը՝ փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ» գրությամբ:
ՀՀ վաստակավոր մանկավարժի կրծքանշան
ՀՀ վաստակավոր մանկավարժի կրծքանշանը պատրաստված է բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է ցայտաքանդակ՝ հայոց այբուբենի «Ա», «Բ», «Գ» տառերով պատկերազարդ բացված գիրք՝ փայլեցված ողորկ մակերեսով: Գրքի վերևում փորագրված է՝ «Ճանաչել զիմաստութիւն...»: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՄԱՆԿԱՎԱՐԺ» գրությամբ:
ՀՀ վաստակավոր լրագրողի կրծքանշան
ՀՀ վաստակավոր լրագրողի կրծքանշանը պատրաստված է բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ցայտաքանդակ՝ դաջված է 2 գրչածայր՝ փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԼՐԱԳՐՈՂ» գրությամբ:
ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատողի կրծքանշան
ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատողի կրծքանշանը պատրաստված է բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է ցայտաքանդակ՝ դափնեպսակ: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում «ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՇԽԱՏՈՂ» գրությամբ:
ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կրծքանշան
ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կրծքանշանը պատրաստված է բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող 3 վազորդի ցայտաքանդակ՝ փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀՀ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ» գրությամբ:
ՀՀ վաստակավոր մարզչի կրծքանշան
ՀՀ վաստակավոր մարզչի կրծքանշանը պատրաստված է բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող 3 վազորդի ցայտաքանդակ՝ փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀՀ ՍՊՈՐՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ» գրությամբ:
ՀՀ վաստակավոր կոլեկտիվի կրծքանշան
ՀՀ վաստակավոր կոլեկտիվի կրծքանշանը պատրաստված է բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է կոլեկտիվը խորհրդանշող ցայտաքանդակ՝ փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԿՈԼԵԿՏԻՎ» գրությամբ:
»: |