Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-143-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (09.04.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.03.21/20(1378) Հոդ.309
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
07.03.2018
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
20.03.2018
Дата вступления в силу
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի մարտի 7-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի փետրվարի 4-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ», իսկ վերնագրից հետո օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1-ին գլխով.

 

«ԳԼՈՒԽ 1

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ»:

 

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի՝

ա. 3-րդ կետի «դադարեցվել են Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով» բառերը փոխարինել «դադարեցվել կամ դադարել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով կամ 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-2.3-րդ կետերով.

«2.1) Ազգային ժողովի ընտրած Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առնվազն հինգ տարի պաշտոնավարած անձը, որի լիազորությունները դադարել կամ դադարեցվել են համապատասխանաբար դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու կամ իր պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքով.

2.2) առնվազն մեկ սահմանադրական ժամկետ Ազգային ժողովի ընտրած Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում պաշտոնավարած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում.

2.3) առնվազն մեկ ժամկետ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում.»,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետով.

«7.1) առնվազն մեկ սահմանադրական ժամկետ Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնն զբաղեցրած կամ վեց տարի Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնն զբաղեցրած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում.»,

դ. 9-րդ կետի «Հայաստանի Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի պատգամավորները, վարչապետը, կառավարության անդամները, սահմանադրական դատարանի անդամները, մարդու իրավունքների պաշտպանը, վերահսկիչ պալատի նախագահը, դատավորները,» բառերը փոխարինել «Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի պատգամավորները, Կառավարության անդամները, Սահմանադրական դատարանի և այլ դատարանների դատավորները, Ազգային ժողովի ընտրած Բարձրագույն դատական խորհրդի անդամները, Մարդու իրավունքների պաշտպանը, Հաշվեքննիչ պալատի նախագահը,» բառերով.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Պետական պաշտոն զբաղեցրած անձը կենսաթոշակի իրավունք ունի, եթե չի զբաղեցնում հանրային ծառայության մեջ ընդգրկված պաշտոնուղղ.:»:

 

Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, կառավարության անդամի, սահմանադրական դատարանի անդամի, մարդու իրավունքների պաշտպանի, վերահսկիչ պալատի նախագահի, դատավորի,» բառերը փոխարինել «Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, Կառավարության անդամի, Սահմանադրական դատարանի և այլ դատարանների դատավորի, Ազգային ժողովի ընտրած Բարձրագույն դատական խորհրդի անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Հաշվեքննիչ պալատի նախագահի,» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2.3-րդ կետով նախատեսված անձանց՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործակիցը հավասար է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Վճռաբեկ դատարանի դատավորի համար սահմանված գործակցին:»:

 

Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սույն օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարում է պետական պաշտոն զբաղեցրած անձի և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձի` հանրային ծառայության մեջ ընդգրկված պաշտոնուղղ. զբաղեցնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:»:

 

Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ գլխով.

 

«ԳԼՈՒԽ 2

 

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ, ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Հոդված 7.1. Հանրապետության նախագահի աշխատակազմը

 

1. Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացումն ապահովում է Հանրապետության նախագահի աշխատակազմը:

2. Հանրապետության նախագահի աշխատակազմի աշխատակիցների քանակը, որը չի կարող գերազանցել 155-ը, սահմանում է Հանրապետության նախագահը:

3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հանրապետության նախագահի աշխատակազմը կարող է ունենալ պահուստային ֆոնդ՝ ոչ ավելի, քան տարեկան 75 միլիոն դրամի չափով:

4. Պահուստային ֆոնդի միջոցները տնօրինում է Հանրապետության նախագահը:

 

Հոդված 7.2. Հանրապետության նախագահի սպասարկումը

 

1. Հանրապետության նախագահին սպասարկման նպատակով տրամադրվում են`

1) նստավայր Երևանում (հասցեն՝ Մաշտոցի 47).

2) ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 8-րդ մասնաշենք).

3) պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ (հասցեն՝ քաղաք Սևան, Հրազդան գետի 4-րդ փողոց թիվ 50, Սևանի թերակղզու պետական ամառանոցի 1-ին մասնաշենք).

4) հատուկ նշանակության ավտոտրանսպորտ:

2. Հանրապետության նախագահի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:

 

Հոդված 7.3. Հանրապետության նախագահի սպասարկումը պաշտոնաթողությունից հետո

 

1. Պաշտոնաթող Հանրապետության նախագահին տրամադրվում է ավտոտրանսպորտ և իր ցանկությամբ՝ կահավորված գրասենյակ:

2. Պաշտոնաթող Հանրապետության նախագահի գրասենյակի գործունեության ապահովման համար տրամադրվում է ոչ ավելի, քան երեք հաստիքային միավոր:

3. Պաշտոնաթող Հանրապետության նախագահի գրասենյակի գործունեության ֆինանսավորումն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով:

4. Պաշտոնաթող Հանրապետության նախագահի` մեկ տարվա ընթացքում այլ պետություններ կատարվող ոչ ավելի, քան 10 օր ընդհանուր տևողությամբ այցի ծախսերը հատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

Հոդված 7.4. Հանրապետության նախագահի կենսաթոշակային ապահովումը պաշտոնաթողությունից հետո

 

1. Պաշտոնաթող Հանրապետության նախագահի համար, բացառությամբ պաշտոնանկության դեպքի, նշանակվում է հատուկ կենսաթոշակ` Հանրապետության նախագահի` օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափով:

2. Հանրապետության նախագահի պաշտոնային դրույքաչափը բարձրանալու դեպքում պաշտոնաթող Հանրապետության նախագահի կենսաթոշակը համամասնորեն վերահաշվարկվում է:

3. Պաշտոնաթող Հանրապետության նախագահը սույն հոդվածի 1-ին մասում նշված կենսաթոշակ ստանալու իրավունքից չի օգտվում այն ժամանակահատվածում, երբ զբաղեցնում է որևէ ընտրովի կամ նշանակովի պաշտոն և ստանում է Հանրապետության նախագահի` օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափը գերազանցող վարձատրություն, իսկ այդ չափից ցածր վարձատրություն ստանալու դեպքում որպես կենսաթոշակ ստանում է հատուկ կենսաթոշակի և աշխատավարձի տարբերությունը:

 

Հոդված 7.5. Վարչապետի աշխատակազմը

 

1. Վարչապետի լիազորությունների իրականացումն ապահովում է վարչապետի աշխատակազմը, որի տեղակայման վայրը որոշում է Կառավարությունը:

2. Վարչապետի աշխատակազմի աշխատակիցների քանակը, որը չի կարող գերազանցել 600-ը, սահմանում է վարչապետը:

3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարչապետի աշխատակազմը կարող է ունենալ պահուստային ֆոնդ՝ ոչ ավելի, քան տարեկան 150 միլիոն դրամի չափով:

4. Պահուստային ֆոնդի միջոցները տնօրինում է վարչապետը:

 

Հոդված 7.6. Վարչապետի սպասարկումը

 

1. Վարչապետին սպասարկման նպատակով տրամադրվում են`

1) նստավայր Երևանում (հասցեն՝ Բաղրամյան 26).

2) ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 3-րդ մասնաշենք).

3) պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ (հասցեն՝ քաղաք Սևան, Հրազդան գետի 4-րդ փողոց թիվ 50, Սևանի թերակղզու պետական ամառանոցի 3-րդ մասնաշենք).

4) հատուկ նշանակության ավտոտրանսպորտ.

5) հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ:

2. Վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:

3. Վարչապետը կարող է ամբողջությամբ կամ մասամբ հրաժարվել սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով և 2-րդ մասով նախատեսված սպասարկումից:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված սպասարկումից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք կարող են օգտվել վարչապետի որոշմամբ սահմանված կարգով:

 

Հոդված 7.7. Այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկումը

 

1. Ազգային ժողովի նախագահին և Սահմանադրական դատարանի նախագահին տրամադրվում է ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ:

2. Վարչապետի որոշմամբ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կարող է տրամադրվել ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ:

3. Սույն հոդվածով նախատեսված բարձրաստիճան պաշտոնատար անձինք կարող են հրաժարվել սույն հոդվածով նախատեսված սպասարկումից:

 

Հոդված 7.8. Ազգային ժողովի նախագահի պահուստային ֆոնդը

 

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Ազգային ժողովի նախագահը կարող է ունենալ պահուստային ֆոնդ՝ ոչ ավելի, քան տարեկան 50 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով:

2. Պահուստային ֆոնդի միջոցները տնօրինում է Ազգային ժողովի նախագահը:

 

Հոդված 7.9. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկումն օդանավակայաններում

 

1. Հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, պաշտոնաթող Հանրապետության նախագահը, ինչպես նաև նրանց ուղեկցող ընտանիքի անդամները կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահից:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հատուկ սրահից կարող են օգտվել նաև Հանրապետության նախագահի և վարչապետի պաշտոնական հրավերով ժամանած պատվիրակության անդամները:

3. Առանձին դեպքերում հատուկ սրահից կարող են օգտվել նաև այլ անձինք՝ վարչապետի որոշմամբ սահմանված կարգով:»:

 

Հոդված 8. Օրենքը 7.9-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ գլխով.

 

«ԳԼՈՒԽ 3

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ»:

 

Հոդված 9. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) 6-րդ մասում՝

ա. երկրորդ պարբերության «մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար ստացած» բառերը փոխարինել «դատավորի զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված» բառերով,

բ. երրորդ պարբերության «մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված» բառերը փոխարինել «որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված» բառերով,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն մասում նշված աշխատավարձը հաշվարկելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։».

2) լրացնել հետևյալ բովանդակության 7-10-րդ մասերով.

«7. 2014 թվականի հուլիսի 1-ից հետո դատավորի պաշտոն զբաղեցրած անձին մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում է 2018 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ հաշվի առնելով որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձը (պաշտոնային դրույքաչափի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարի հանրագումարը)։

8. Եթե Օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվել է վճարովի աշխատանք կատարելու հիմքով (բացառությամբ այն դեպքերի, երբ անձն զբաղեցնում է հանրային ծառայության մեջ ընդգրկված պաշտոնուղղ.), ապա կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է կենսաթոշակառուի դիմումի հիման վրա` Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն։ Եթե սույն մասում նշված՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու դիմումը ներկայացվում է մինչև 2018 թվականի դեկտեմբերը 30-ը, ապա կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է (չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է) 2018 թվականի մարտի 1-ից։

9. Մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնման օրը պաշտոնաթող Հանրապետության նախագահներին Կառավարության որոշմամբ տրամադրվում են «Հայաստանի Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան երաշխիքները:

10. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ և 9-րդ կետերով և 3-րդ հոդվածով նախատեսված երաշխիքները կիրառվում են նաև մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը պաշտոնաթող Վերահսկիչ պալատի նախագահների նկատմամբ:»:

 

Հոդված 10. Եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետը, 5-րդ և 9-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի փետրվարի 19-ի ՀՕ-33 օրենքը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2018 թ. մարտի 20

Երևան

ՀՕ-143-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան