Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-101-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.07.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.03.07/17(1375) Հոդ.188
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
07.02.2018
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
22.02.2018
Дата вступления в силу
01.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի փետրվարի 7-ին

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակում «8. ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում՝

1) 2-րդ կետի առաջին սյունակում «արտահանում, ներկրում» բառերը փոխարինել «էլեկտրական էներգիայի մատակարարում (ներառյալ՝ երաշխավորված), մեծածախ առևտուր» բառերով.

2) 5-րդ կետի առաջին սյունակում «շուկային մատուցվող» բառերը փոխարինել «շուկայի օպերատորի» բառերով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2018 թ. փետրվարի 22

Երևան

ՀՕ-101-Ն