Գլխավոր տեղեկություն
Номер
N 197-Ն
Տիպ
Հրաման Որոշում
Тип
Ինկորպորացիա (30.08.2014-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.08.20/20(499) Հոդ.241
Принят
Լոռու մարզպետ
Дата принятия
04.06.2014
Подписан
Լոռու մարզպետ
Дата подписания
04.06.2014
Дата вступления в силу
30.08.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 օգոստոսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 10014358

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

14 մայիսի 2014 թ.    N 24-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հունիսի 2014 թ.    N 197-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի ԹԻՎ 25-Ն ՀՐԱՄԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի ԹԻՎ 100-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 321-Ն որոշման 3-րդ կետը`

 

Հրամայում եմ

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հունիսի 7-ի և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի 2013 թվականի հունիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետարանների ենթակայության առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի հայտարարության տեքստի և մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» համատեղ թիվ 25-Ն հրամանի և թիվ 100-Ն որոշման մեջ (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ լրացումները.

1) Հրամանի հավելված N 2-ի 1-ին և 2-րդ կետերը 8-րդ ենթակետերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 9-րդ ենթակետերով.

«9) հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերությունների տնօրենների դեպքում` չի լրացել թեկնածուի կենսաթոշակային տարիքը»:

 

ՀՀ առողջապահության

նախարար

 

Ա. Մուրադյան

ՀՀ Լոռու մարզպետ

 

Ա. Նալբանդյան