ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի մարտի 2-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 7.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7.1. ՋՐԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌ
7.1.1. |
խմելու ջրամատակարարման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման համար` տարեկան |
բազային տուրքի 100-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2018 թ. մարտի 16 Երևան ՀՕ-128-Ն |