Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-46-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (09.04.2018-20.11.2019)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.01.31/7(1365) Հոդ.78
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
17.01.2018
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
27.01.2018
Дата вступления в силу
09.04.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի հունվարի 17-ին

 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 10-րդ մասում «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի և անդամների» բառերը փոխարինել «Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորների» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետից հանել «սահմանադրական դատարանի անդամները,» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «սահմանադրական դատարանի անդամների,» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասից հանել «սահմանադրական դատարանի անդամների,» բառերը:

 

Հոդված 5. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Սահմանադրական դատարանի դատավորի համար` Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոն զբաղեցնող փոխկապակցված անձինք.»:

 

Հոդված 6. Օրենքի 43-րդ հոդվածից հանել «սահմանադրական դատարանի անդամների,» բառերը:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքն ուժի մեջ մտնելու պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2018 թ. հունվարի 27

Երևան

ՀՕ-46-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան