Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-45-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (09.04.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.01.31/7(1365) Հոդ.77
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
17.01.2018
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
27.01.2018
Дата вступления в силу
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի հունվարի 17-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա1» կետով.

«ա1) Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների համար.»:

 

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին հոդվածով.

 

«Հոդված 9.1.

Սահմանադրական դատարան տրվող անհատական դիմումների, Սահմանադրական դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերը

 

Սահմանադրական դատարան դիմելու, ինչպես նաև Սահմանադրական դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

1. Սահմանադրական դատարան դիմելու համար`

բազային տուրքի տասնապատիկի չափով

2. Սահմանադրական դատարանի որոշման պատճենը (կրկնօրինակը) գործի քննությանը մասնակցող կողմերի կամ այլ անձանց գրավոր դիմումի համաձայն տալու համար`

բազային տուրքի 50 տոկոսի և յուրաքանչյուր էջի համար` բազային տուրքի 15 տոկոսի չափով»:

 

Հոդված 3. Օրենքի 28.1-ին հոդվածում «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամները» բառերը փոխարինել «Սահմանադրական դատարանի դատավորները» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 31-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ1» կետով.

«գ1) Սահմանադրական դատարանը` ելնելով դիմողի գույքային դրությունից.»:

 

Հոդված 5. Օրենքի 38-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա1» կետով.

«ա1) Սահմանադրական դատարանի կողմից դիմումը վերադարձնելու, գործի քննությունը մերժելու կամ գործի վարույթը կարճելու դեպքում.»:

 

Հոդված 6. Օրենքի 39-րդ հոդվածի 5-րդ մասը «դատարանի» բառից առաջ լրացնել «Սահմանադրական դատարանի,» բառերով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքն ուժի մեջ մտնելու պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2018 թ. հունվարի 27

Երևան

ՀՕ-45-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան