Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-86-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (17.02.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.02.07/9(1367) Հոդ.120
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
16.01.2018
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
31.01.2018
Дата вступления в силу
17.02.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2018 թվականի հունվարի 16-ին

 

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետում՝

1) «զ» ենթակետը «որոշումը» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի» բառերով.

2) «է» ենթակետը «ակտը» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի» բառերով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2018 թ. հունվարի 31

Երևան

ՀՕ-86-Ն