Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-23-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (18.01.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.01.17/4(1362) Հոդ.41
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
20.12.2017
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
12.01.2018
Дата вступления в силу
18.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 20-ին

 

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 28-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) օրենքով սահմանված կարգով հարկային ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց ներկայացված հետադարձ պահանջների բավարարումից ստացվող գումարների հաշվին:»:

 

Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-9-րդ կետերով.

«7) հարկային մարմնի կամ հարկային ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց վարչարարության հետևանքով պատճառված վնասը հատուցելու համար (բացառությամբ պետական բյուջե գանձված գումարները պետական բյուջեի մուտքերի համապատասխան հաշիվներից վերադարձնելու դեպքերի).

8) սույն հոդվածի 3.1-ին մասում նշված դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցներից տրամադրված միջոցների վերականգնման համար.

9) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ ուղղությունների համար:»:

 

Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում հարկային մարմնի կամ հարկային ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց վարչարարության հետևանքով պատճառված վնասը հատուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին: Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցներից տրամադրված միջոցները վերականգնվում են ֆոնդի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

 

Հոդված 4. Օրենքի 28-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ մասով.

«3.2. Ֆոնդի միջոցների օգտագործման կարգը և առաջնահերթությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին հարկային մարմնի կամ հարկային ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց վարչարարության հետևանքով պատճառված վնասը հատուցելու մասին այն բոլոր ակտերը, որոնք ուժի մեջ են մտել 2014 թվականի հունիսի 1-ից հետո, ենթակա են կատարման ֆոնդի միջոցների հաշվին:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

  

2018 թ. հունվարի 12

Երևան

ՀՕ-23-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան